Երևան +21°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 19:20 16-07-2022

Սխալի դեմ պետք է ճիշտ պայքարել

Մեր երկրում ժողովրդի իշխանությունը դեռ բռնազավթված է և ծառայեցվում է թշնամուն, իսկ թշնամու նշանակած հայատյաց վարչակալը թշնամաբար վրեժ է լուծում ժողովրդից։ Թրքահպատակ դրածոն իր վրեժի անհագ ծարավը չպարպեց անգամ թշնամու հետ պայմանավորված պատերազմի 44 օրերին առնվազն հինգ հազար զինվոր ու քաղաքացի միտումնավոր զոհաբերելուց հետո։ Պարտությունը հնարավորինս ծանր ու անխուսափելի դարձնելուց հետո միայն կապիտուլյացիայի բոլոր թուրքական պահանջները անվերապահորեն ընդունելու հաջորդ իսկ օրը` 2020-ի նոյեմբերի 10-ին, գետինը մտնելու կամ Բաքվից ու Անկարայից ապաստան մուրալու փոխարեն նա խորը բունկերում ապահով պատսպարվեց ու վախից սառած քրտինքը մաքրելով՝ հայտարարեց, որ վրեժ է լուծելու։

Թուրքի ամեն ասածը ու մի բան էլ ավելին արած վախկոտը մկան ծակից ձենը գլուխը գցեց ու իր թավշյա բաշիբոզուկներին հրահանգեց, թե. «Եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, պատրաստ եղեք, գնալու ենք դրանց հետևից»։ Այսինքն՝ խորը պատսպարվեց ու հիմա էլ հարյուրավոր ոստիկանների ու հատուկջոկատայինների բազմաշարք պատնեշներով պատսպարված է մնում ժողովրդից։ Իր շողքից անգամ վախեցող թուլամորթի պես հայտարարեց, որ վրեժ է լուծելու ո՛չ թե թուրքից` մեր երկիրը զավթելու և հայ ժողովրդին բնաջնջելու նոր եղերական փորձի համար, այլ հայ ժողովրդից` իր երկիրը պաշտպանելու և թրքանալ չուզելու համար։

Թրքաբարո դրածոն սկսեց իր անձնական վերժը լուծել իրեն ամեն ինչով գերազանցող անհատներից` կալանքը հաշվեհարդարի ու սպանության գործիք դարձնելով, պատրանքածին քրեական գործեր պատվիրելով, ռեպրեսիաներով, շանտաժով, աննախադեպ ու ճչացող օրինազանցություններով, ֆաշիստական ու մարդատյաց հնարքներով։ Տեսավ իր ամոթի երթը ցնծության վերածելու փորձը պատշգամբներից ու պատուհաններից ծաղրող քաղաքացիներին, ասաց` «ձեր հետևից կգան», ու իր հրոսակներին քսի տալով` ուղարկեց ժողովրդի հետ կռվի ու հաշվեհարդարի։ Իր բոլոր ընդդիմադիրներին մեկ առ մեկ կալանելու հրահանգ տվեց։ Մարդավորսը դարձրեց թավշապետության բրենդ։

Միանգամայն տիպային է ընդամենը երեկ տեղի ունեցածը` մեթոդաբար կազմակերպված ու հետևողականորեն իրագործված բացահայտ սպանությունը։ Անգամ զանցանք չհամարվող, նույնիսկ տուգանք չենթադրող ու ընդամենը մեկ կռապաշտ տիկնոջ հնարած և թիրախավորված անհատին թրքաբար վերագրած արարքի համար ծայրահեղ օպերատիվությամբ ու առավելագույն բարբարոսությամբ կալանված Արմեն Գրիգորյանի նպատակամղված սպանությունը պետք է շատերին գոնե այսօր հուշի, թե ինչպիսի ճղճիմություն է հիմա մանդատ պահելը կամ թողնելը խնդիր դարձնելը։ Միակ ու գլխավոր խնդիրը հիմա երկիրն ու ազգը թրքացումից փրկելն է, հայոց պետականությունը ոչնչացնելու թուրքական ծրագիրը չեղարկելն է։

Մեր ազգն ու երկիրը չէր հասնի այս արհավիրքին, չէր ապրի ահագնացող այս հոգեվարքը, չէր լինի 44-օրյա պատերազմը, չէին լինի ծրագրված հազարավոր զոհերն ու Արցախի հանձնումը, շատ ու շատ բաներ չէին լինի, եթե անգամ մեծ ու անթույլատրելի ուշացումով լրջորեն վերաբերվեինք ու համարժեք արձագանքեինք թուրքի հետ պայմանավորված պատերազմից 9 օր առաջ ու ՔՊ-ի հետ ընդլայնված հանդիպումից հետո դրածո վարչակալի ֆեյսբուքյան՝ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» գրառմանը։ Սրանով նա նեռին հատուկ մարդատյացությամբ, ըստ էության, համաթուրքական պատերազմ հայտարարեց հայ ժողովրդին։ Ճիշտ ժամանակին ով ճշգրիտ չի գնահատել նեռի՝ մեզ նետած մարտահրավերը, գոնե հիմա նրան չեզոքացնելու կենսական անհրաժեշտությունը գիտակցելու համար պետք է կարդա մեզ ուղղված գլխավոր սպառնալիքների գոնե համառոտագրումը.

«Ճիշտ քայլերի փնտրտուքը կարող է կաթվածահար անել իշխանությունը», «ՔՊ-ն կարողացել է իրագործել իշխանափոխություն՝ բացառապես սխալ քայլերի հետևողականության շնորհիվ», «ՔՊ-ն հասկանում էր, թե ինչն է սխալ անում և ինչու և ինչ խնդիր է լուծում», «հետևողական սխալների նպատակը մտածողության նոր հարթություն ստեղծելն է, հանրության հետ երկխոսությունը երբեմն մեղադրանքի վերածելու վճռականությունը», «եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, պարտվելու ենք», «որոշեցինք գործել սխալը-սխալի հետևից», «ՔՊ-ի յուրաքանչյուր ներկայացուցիչ սխալվելու վճռականություն պիտի ունենա, որոնք բխում են ՔՊ ծրագրից», «միայն պարտվելու համարձակությունն է, որ մեզ կբերի հաղթանակ»:

Այս սխալմունքի մարմնացման դեմ պետք է ճիշտ պայքարել. եթե չենք ուզում, որ սխալը հաղթի, եթե չենք ուզում, որ հայությունը տեղափոխվի մտածողության թուրքական հարթություն։