Միտք 4 տարի առաջ - 21:48 26-03-2022

Մեր ո՞ր սխալի համար ենք մենակ մնացել

Երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ամբողջ աշխարհը, թեկուզ շատ հարցերում ձևական և աշխարհաքաղաքական շահերով դրդված, բայց կանգնեց Ուկրաինայի կողքին։ Ձևական հայտարարությունների փոխարեն՝ նախ հնչեցին հստակ և առարկայական գնահատականներ՝ ուղղված «ագրեսոր» Ռուսաստանին։ Ապա հետևեցին Ուկրաինային աջակցող առարկայական քայլերը՝ հումանիտար օգնությունից մինչև ռազմական օժանդակություն։ Ճիշտ է, ՆԱՏՕ-ի զորքը չեկավ ուկրաինացիների օգնելու, ոչ էլ փակեց Ուկրաինայի օդը, ինչը մինչ օրս խնդրում է Զելենսկին, բայց միլիոնավոր դոլարների հսկայական զենք-զինամթերք ուղարկվեց Ուկրաինա ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից։

Ամբողջ Եվրոպան, գումարած նաև Ամերիկան, մի բռունցք դարձած՝ Ռուսաստանին դրեցին սանկցիաների տակ, որպիսիք նախկինում երբեք չէին կիրառել։ Մինչ օրս Զելենսկին զենք է ստանում Արևմուտքից, որ պայքարի Ռուսաստանի դեմ, դրա համար էլ մինչ օրս պատերազմը ձգվում է։ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում մեկ ամիս է՝ ռազմական գործողություններ է իրականացնում ու դեռ չի կրողանում ծնկի բերել Արևմուտքի աջակցությունն ստացող Զելենսկուն։ Եւ մենք նստած՝ ֆեյսբուքում նախանձում ենք Ուկրաինային, որ նրան աջակցեցին, իսկ մեզ անգամ չեն դատապարտում։

Հիմա, երբ Արցախում նորից թշնամին հարձակման է անցել ու ցանկանում է մեր գյուղերը գրավել, երբ նորից զոհեր ունենք, դարձյալ աչքի է զարնում մեր դժբախտ ճակատագիրը, թե որքան մենակ ենք մենք մնացել այս երկրագնդի վրա, երբ նույնսիկ մեր անվտանգությունն ապահովելու եկած ռուս խաղաղապահները մեր կողմից չեն, թեև նրանք չէին էլ ասել, որ մեր կողմից են լինելու։ Մենք միշտ ենք մենակ մնացել թշնամու դեմ, երբ հարձակվել են մեզ վրա։ Հիմա նույնպես բան չի փոխվել։ Դրա պատճառները դժվար է կոնկրետ տեղ փնտրել․ երևի մեր ճակատագիրն է այդպիսին, կամ մենք ենք այդպիսին, որ իրականում միասնական չենք, իրար հետ չենք, իրար դեմ ենք շատ հաճախ, ու հիմնականում դրա համար էլ երևի Աստված որոշել է, որ մենք Երկիր մոլորակում էլ պիտի մենակ լինենք՝ մեզ ոչ ոք չպիտի օգնի, քանզի մենք ինքներս մեզ չենք օգնում, մենք ինքներս ենք մեր դեմ դուրս գալիս, երբ պետք է համախմբվել, ուստի ինչո՞ւ պիտի Մակրոնը, Բայդենը, Պուտինն ու Սի Ծինփինը մեզ օգնեն, մեր ո՞ր արժանիքի համար։

Իսկ մինչ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչու է այսպես և ինչու այսպես եղավ, թշնամին նոր գյուղեր ու բարձունքներ է փորձում գրավել Արցախում, մենք էլ նոր զոհեր ու վիրավորներ ենք տալիս՝ անիծելով մեր չար բախտը, որովհետև մենակ ենք մնացել թշնամու, աշխարհի և ինքներս մեր դեմ։ Բայց նախ մենք ինքներս ենք մեզ մենակ թողել, արցախցուն ենք մենակ թողել, քանի որ ո՛չ իշխանություն ունենք նորմալ, ո՛չ պետականություն՝ բարձիթողի վիճակում ենք, ինքնահոսի մատնված։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի