Արտաքին 4 տարի առաջ - 15:39 16-07-2022

Ուկրաինան մեղադրել է արևմտյան խոշորագույն բանկերին ՌԴ-ի հետ կապերի համար

Ուկրաինայի կառավարությունը ամերիկյան և եվրոպական խոշորագույն բանկերի ղեկավարությունից պահանջել է դադարեցնել համագործակցությունը Ռուսաստանի հետ նավթի առևտրի ոլորտում։

The Financial Times-ի փոխանցմամբ՝ ամերիկյան JPMorgan Chase, Citigroup, բրիտանական HSBC և ֆրանսիական Credit Agricole բանկերին այս կապակցությամբ նամակ է հղել Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեգ Ուստենկոն։

Իր ուղերձներում խորհրդականը հայտնել է, որ ռուսական նավթի մատակարարմամբ զբաղվող ընկերություններին վարկեր տրամադրելով՝ բանկերը «երկարացնում են պատերազմը»։ Ուստենկոն ֆինանսական կազմակերպություններին սպառնացել է, որ նրանց թույլ չեն տա մասնակցել Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը։

The Financial Times-ին տված հարցազրույցում Ուստենկոն ասել է, որ Ուկրաինայի հետախուզական ծառայությունները տեղեկություններ են հավաքում Ռուսաստանի հետ նման համագործակցության մասին, իսկ պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի արդարադատության նախարարությունը պատրաստվում է այդ հարցով դիմել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ):

«Իմ տեսանկյունով, նրանք ռազմական հանցագործություններ են կատարում, քանի որ դրանով հատուկ կերպով օգնում են Պուտինի ռեժիմին», - թերթին ասել է Ուստենկոն՝ նշելով, որ Ռուսաստանը օգտագործում է նավթից և գազից ստացված եկամուտները պատերազմը վարելու համար։

JPMorgan-ը, մեկնաբանելով Ուստենկոյի նամակը, The Financial Times-ին ասել է, որ իրենք ակտիվորեն մասնակցում են հակառուսական պատժամիջոցների կիրառմանը։ Citigroup-ը և Credit Agricole-ը կրկնել են Ռուսաստանի Դաշնությունում գործունեությունը սահմանափակելու մասին հայտարարությունները, իսկ HSBC-ն չի մեկնաբանել իրավիճակը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ