Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 00:32 16-07-2022

Մեր ու Թուրքիայի ուղիղ հարաբերություններին խանգարել է նաև Ռուսաստանը․ Արամ Սարգսյան

«Մեր ու Թուրքիայի ուղիղ հարաբերություններին խանգարել է նաև Ռուսաստանը։ Միամտություն է կարծել, որ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունները կբարելավի՝ առանց Ադրբեջանի տեսակետը հաշվի առնելու», - Հանրայինի եթերում հայտարարարեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ ՀՀ-ն էլ ունի նախապայմանները։ Գլխավոր նախապայմաաններից մեկը Ցեղասպանության խնդրից չհրաժարվելն է։ Թուրքիան ուզում է, որ ՀՀ-ն վավերացնի Կարսի պայմանագիրը, այսինքն՝ Թուրքիայի սահմանները ճանաչի։

«Ո՛չ նոյեմբերի իննի փաստաթղթով, ո՛չ հետագա որևէ համաձայնության մեջ միջանցք բառ չկա և չի օգտագործվել, և եթե օգտագործվում է, ապա օգտագործվում է միայն Լաչինի մասով։ Մենք պետք է գործ ունենքն ոչ թե նրա հետ , թե ընդդիմությունն ինչ է ասում, այլ նրա հետ, թե իրականում ինչ գոյություն ունի։ Այո՛, միջանք Ադրբեջանն ուզեցել է ունենալ, միջանցք ուզում է նաև Թուրքիան, ինչն իր վաղեմի երազանքն է, այդ նպատակով է եղել հոկտեմբերի քսանյոթը։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ օգնենք ՀՀ իշխանություններին, ոչ թե խանգարենք, որ ՀՀ-ն մաքսիմալ ազդեցություն ունենա ճանապարհի վրա, իրենք ուզում են ճանապահ, որ չի վերահսկվում։ Թուրքիային պետք է ճանպարհ, որով Իրանը կվերահսկի, իսկ ՌԴ-ին էլ պետք է, որ այդ ճանապարհ ինքը հենց վերահսկի, որովհետև երկու լիդերներն էլ ագեսիվ են՝ թե՛ Պուտինը, թե՛ Էրդողանը։ Թուրքիան չի կանգնելու ռուսների կողքին, որովհետև չի կանգնի այն պետության կողքին, ոը համաշխարհային պատժամիջոցների տակ է»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ