45 երկրներ պայմանավորվել են պատժել ռուս զինվորականներին Ուկրաինայում հանցագործությունների համար
copy image url

45 երկրներ պայմանավորվել են պատժել ռուս զինվորականներին Ուկրաինայում հանցագործությունների համար

Արտաքին 2 տարի առաջ - 16:18 15-07-2022
Հաագայում կայացած համաժողովում, որը կազմակերպել էին Միջազգային քրեական դատարանը (ICC), Եվրահանձնաժողովը և Նիդեռլանդները, 45 երկրներ պայմանավորվել են համատեղ համակարգել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունների հետաքննությունը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

«Մինչ մենք խոսում ենք, երեխաները, կանայք և տղամարդիկ, երիտասարդներն ու տարեցներն ապրում են վախի մեջ»,- ասել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը:

Հինգշաբթի օրը Հաագայում տեղի է ունեցել համաժողով՝ Ուկրաինայի, Միջազգային քրեական դատարանի և եվրոպական դատական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որում քննարկվել է Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր կատարված հանցագործությունների հետաքննության համակարգման հարցը։

Հանդիպումը սկսվել էր Վիննիցայի հրթիռակոծությունից մի քանի ժամ անց։

Ամենից շատ դիտված