Արտաքին 4 տարի առաջ - 19:32 14-04-2022

Թուրքիան չի օգնել ռուս զինվորականներին տարհանել «Մոսկվա» հածանավից

BBC-ի թուրքական ծառայությունը զրուցել է Թուրքիայից պաշտոնյայի հետ, որը հերքել է որոշ աղբյուրների այն պնդումները, թե թուրքական նավն օգնել է տարհանել ռուսական հածանավի անձնակազմին:

Այն, որ հենց թուրք նավաստիներն են օգնել ռուս զինվորականներին, ավելի վաղ հայտնել էր Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։ Բացի դրանից՝ նախարարի խոսքով, Թուրքիայի և Ռումինիայի իշխանությունները հաստատել են, որ նավը խորտակվել է։ Թուրք պաշտոնյան BBC-ին չի մեկնաբանել այս հայտարարությունները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ նավը «պահպանել է լողունակությունը», և մշտապես հերքում է այն պնդումները, թե հածանավին հարվածել են ուկրաինացի զինվորականները։ Ռուս զինվորականների տվյալներով, նավի վրա հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով «զինամթերք է պայթել»։

Կիևը հայտնել է, որ «Մոսկվան» խոցվել է ուկրաինական «Նեպտուն» հրթիռներով։

Պենտագոնը նույնպես կարծում է, որ «Մոսկվա» հածանավը դեռ լողունակ է։ Գերատեսչության ներկայացուցիչ Ջոն Քիրբին CNN-ին ասել է, որ նավի վրա առնվազն մեկ պայթյուն է տեղի ունեցել, որը զգալի վնաս է հասցրել նավին։ Միաժամանակ, ԱՄՆ-ն դեռ չի կարող հստակ ասել, թե կոնկրետ որն է պայթյունի պատճառը։

Ըստ Քիրբիի՝ այժմ «Մոսկվան» շարժվում է դեպի Սևաստոպոլ, իսկ ԱՄՆ-ն շարունակում է հետևել հածանավի ճակատագրին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա