Ավելին 4 տարի առաջ - 13:19 15-07-2022

Պուգաչովան Ռուսաստան է վերադարձել․ լրատվամիջոցներ

Երգչուհի Ալլա Պուգաչովային նկատել են Մոսկվայի օդանավակայաններից մեկում, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Նա Ռուսաստան է ժամանել միայնակ՝ առանց երեխաների և ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի։

Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան երկվորյակներ Գարիի և Ելիզավետայի հետ մեկնել են Իսրայել Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից գրեթե անմիջապես հետո։ Երգիծաբանի խոսքով՝ ինքը երկիրը լքել է իր համերգների չեղարկման հետ կապված առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով։

Իր հերթին, Պուգաչովան գործնականում որևէ պարզաբանում չի արել Ռուսաստանից հեռանալուց հետո։ Շատերը ենթադրում էին, որ երգչուհին մեկնել է Իսրայել՝ առողջական խնդիրների պատճառով։ Ինքը՝ Պուգաչովան, խոստացել է վերադառնալ Ռուսաստան մինչև ուսումնական տարվա սկիզբ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան