copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:29 14-07-2022

Առաջին դեպքը չէ նույն տղամարդու պարագայում․ էլի՞ կանայք կան, որոնց նկատմամբ Բաքոյանը բռնություն է գործադրել

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ների միությունում ծրագրերի համակարգող Զառա Հովհաննիսյանը Օragir.news-ի հետ զրույցում, անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի կնոջ բացահայտումներին, այնուհետև իր ասածներից հրաժարվելու դեպքին, ասաց, որ դա առաջին դեպքը չէ նույն տղամարդու պարագայում։

«Ասեկոսեների մակարդակում մեզ տեղեկություններ են հասնում, որ էլի կանայք կան, որ հայտնվել են նման իրավիճակում, բայց նրանք լռում են։ Խնդիրը միայն նրա պարագայում չէ, որ առկա է։ Էլի ասեկոսեների մակարդակով մեզ տեղեկություններ են հասնում է, որ այս կամ այն քաղաքական գործիչը ունեցել է նմանատիպ բռնարար վարք, բայց կոնկրետ կինը չի դիմում իրավապաշտպան կառույցին, որպեսզի գրագետ աջակցություն ստանա»,- նշեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով Բաքոյանի կնոջ դեպքի հանրայնացմանը՝ նա ընդգծեց, որ այդ կինը նույնպես իրենց չի դիմել։
«Ես բացատրեցի, որ խնդրի բարձարձայնումը իրեն ավելի խոցելի է դարձրել, սակայն այդ կինը այդպես էլ որևէ կերպ չկապվեց, չվստահեց իրավապաշտպաներին, որպեսզի ստանա աջակցություն։
Նման նախադեպերի բոլոր մյուս դերակատարները, զոհերը, բռնության ենթարկված անձինք դարձյալ որևէ կերպ չեն դիմել մանագիտացված կառույցի, եթե դիմեին, իրենց պաշտպանությունը ավելի արդյունավետ կլիներ կազմակերպելը։
Խոսքը հատկապես այն կանանց մասին է, որոնք ունենում են նմանատիպ իրավիճակներ հանրային լավ դիրք զբաղեցնող, բավական պաշտպանված, քաղաքական կամ տնտեսական գործունեություն իրականացնող տղամարդկանց կողմից։ Խնդիրն հենց այն է, որ այդ կանայք չեն դիմում մասնագիտական աջակցության, վախենում են բարձրաձայնել։
Ես նման դեպքերում փորձել եմ բացատրել, որ հանրայնացում չի լինի, որ խոսքը գրագետ աջակցության, ի վերջո, պատասխանատվության ենթարկելու հարց է։ Նման բազմաթիվ դեպքեր են եղել, երբ խոսք է եղել՝ այս կամ այն քաղաքական գործիչը ունեցել է կապեր, որոնցից տուժել են երիտասարդ լրագրողներ, կանաք, սակայն նրանց վախեցրել են, ու նրանք կրկին լռել են»։
Իրավապաշտպանն ընդգծեց, որ հանրայնացումը այն ժամանակ է կատարվում, երբ իրավապահները պատշաճ գործողություններ չեն կատարում։
«Նույնը նաև Թեհմինեի Ենոքյանի դեպքում էր։ Թեհիմնեի հետ կապված դեպքերը կատարվել են շատ ավելի վաղուց, ես տեղյակ եմ եղել, բայց մենք գնացել ենք իրավական ճանապարհով, երբ առաջին դեպքում ոստիկանությունը անարդյունավետ քննություն կատարեց։ Այնուհետև, 2-րդ և 3-րդ դեպքերում, երբ կինն ասում է, որ կասկածվող անձ կա, ում կողմից հետապնդվում է, որ իրեն այդ անձը հանգիստ չի տալիս, ու անգամ դրանից հետո որևէ գործողություն չի իրականացվում, ուստի մենք դիմեցինք գործողությունների։ Միայն այդ ժամանակ դեպքը հանրայնացվեց, ու նաև հանրային ճնշման հետևանքով արդյունք ունեցանք»։
Հովհաննիսյանն ասաց, որ Բաքոյանի կնոջ դեպքում էլ շատ ավելի արդյունավետ կլիներ, որպեսզի բարձրաձայնումը շարունակական լիներ, և կինը չխուսափեր մասնագիտական աջակցությունից։
«Նման դեպքերում պարտադիր չէր բարձրաձայնել, միայն 0,1 տոկոսն է, որ բարձրաձայնում է իր խնդրի մասին, բարձրաձայնելը վերջին տարբերակն է, երբ տեսնում է, որ իրավապահ համակարգը բավարար քայլեր չի գործադրում՝ անվտանգության ապահովման, գործի արդյունավետ քննության ուղղությամբ, ու ստիպված բարձրաձայնում է, որ ուշադրություն հրավիրի այդ խնդրի ուղղությամբ։
Ուստի, հանրայնացումը դա այն գործինք է, որն օգնության է գալիս իրավապաշտպաններին և կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպություններին՝ առավել սևեռել հանրության ուշադրությունը այդ դեպքերի վրա։ Բայց իրականում շատ մեծ աշխատանք կա կատարելու կնոջ հետ, որը բռնության է ենթարկվում առավել ևս, երբ բռնարար տղամարդը ունի հանրային դիրք, ունի հանրային կապեր և կարող է ներազդել, ուստի կնոջ խոցելիությունը մեծանում է, և քայլերը, որ պետք է ձեռնարկվեն, շատ ավելի զգույշ արդյունավետ և մտածված պետք է լինեն»։
Իրավապաշտպանն ընդգծեց, որ փաստացի Բաքոյանի հետ կապված խնդրի հանրայնացումն ավելի շատ խանգարեց, որպեսզի կինը հասնի այն կազմակերպություն, որտեղ կստանար համապարփակ աջակցություն, կստանար ապահով մնալու տարածք, և կոնկրետ քայլերով ու ռազմավարությամբ հնարավոր կլիներ հասնել թե՛ անձի բացահայտմանը, թե՛ անձին պատասխանատվության ենթարկմանը։
«Տեղի է ունեցել լրագրողական մեծ սխալ․ կնոջ անուն-ազգանունը, լուսանկարները հրապարակվել էին հեռուստաընկերություններից մեկի կողմից, մինչդեռ առաջին լուսանկարները, որ հանրայնացվել էին, կապտուկներով լուսանկարներն էին, որոնք նույնականացման հնարավորություն չէին տալիս։ Բայց TV 5-ը, խախտելով մարդու կյանքի անձեռնմխելության իրավունքը, սոցցանցերում գտավ լուսանկարները, նույնականացրեց, հրապարակեց դրանք և վնաս հասցրեց գործի քննությանը»։
Անդրադառնալով ԱԺ-ում ՔՊ-ականների կողմից պատգամավորին պատասխանատվության չկանչելուն՝ իրավապաշտպանն ընդգծեց, որ ինքը պահանջել է ձևավորել էթիկայի հանձնաժողով, քանի որ Բաքոյանը ոչ միայն կուսակցության անդամ է, այլև փաստացի այդ կուսակցության առաջին դեմքը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում։
«Եթե անձի վերաբերյալ կան կասկածներ, որ նա ունի նմանատիպ վարք, ապա առնվազն խմբակցության մակարդակով դա պետք է քննարկվի։ Իմ հարցերին պատգամավորները պատասխանել են, որ իրենք խոսել են Բաքոյանի հետ, բայց նա կտրականապես հրաժարվել է ու ասել է, որ դա բանսարկություն է, բայց դա բավարար չէ, որևէ քայլ չի ձեռնակվել, որպեսզի քննվի պատգամավորի կերպարը։ Այս դեպքում ևս առավել խոցելի ենք, որովհետև ոչ՛ տեսագրված, ո՛չ ձայնագրված բան կա, իսկ կինը ետ է կանգնում իր արարքից։ Այս իրավիճակում առավել կարևոր էր կուսակցության ներքին ժողովրդավարության հարցը։ Ես, իհարկե, մեծ կարծիք չունեմ իրենց մասին, բայց այս դեպքը նույնպես վկայում է, որ կուսակցությունը բավարար զգայուն չէ մարդու իրավունքների և պաշտպանության առումով, եթե նման իրավիճակը մնում է անհետևանք, դա բավական խորը հետք է թողնում նաև կուսակցության արժեհամակարգային դաշտում»։

Ամենից շատ դիտված

08:00 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. Ժողովուրդ
14:11 Շենգավիթի քննչական բաժնում քաղաքացու են խոշտանգել․ փաստաբան
22:57 Որն է ռուսական կոնտինգենտի՝ Արցախից հեռանալու իրական պատճառը
21:19 ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը զբաղված է հարազատներին աշխատանքի տեղավորելով
17:49 Բրյուսովն այլևս թրենդի մեջ չէ, իսկ Գյուրջինյան Դավիթն անչափ զգայուն է թրենդի նկատմամբ
16:12 Վարդենիսում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարած 74-ամյա և 66-ամյա անձինք կալանավորվել են. shamshyan.com
17:40 Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է
09:03 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ Հրապարակ
22:22 Ադրբեջանում մտավախություն կա, որ Ռուբեն Վարդանյանը Նոբելյան մրցանակ կստանա
15:30 Քաշքշուկ և հայհոյանք՝ ոստիկանների և ապօրինի շինարարություն իրականացնողների միջև