Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 01:32 14-07-2022

«Փյունիկը» հրաշք արարեց՝ հաղթահարելով «Կլուժի» արգելքը

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Կլուժին»։ Հիմնական և լրացուցիչ ժամանակներից հետո թիմերը հաղթողին որոշեցին 11-մետրանոց հարվածաշարում։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1։ Քանի որ առաջին խաղը նույնպես ոչ-ոքի էր ավարտվել՝ 0։0, ուստի հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։

Խաղասկզբում տանտերերը բացել են հաշիվը. արդեն 6-րդ րոպեին Բոատենգն առաջ է մղել իր թիմին։ Երևանյան թիմը սպասեց իր հնարավորությանը և պատասխան գոլը խփեց հիմնական ժամանակի նախավերջին րոպեին. 89-րդ րոպեին անկյունայինի փոխանցումից հետո Զորան Գայիչը գլխի հարվածով գնդակն ուղարկեց դարպասը։

Լրացուցիչ ժամանակի մեկնարկից 4 րոպե անց «Կլուժը» դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ. գոլի հեղինակ դարձավ Պետրիլան։ Փյունիկցիները կարող էին հաշիվը հավասարեցնել 109-րդ րոպեին, սակայն Հովհաննես Հարությունյանը վրիպեց 11-մետրանոցից։

Դարձյալ նախավերջին՝ 119-րդ րոպեին Զորան Գայիչը դուբլ ձևակերպեց՝ ապահովելով ոչ-ոքի։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Փյունիկի» ֆուտբոլիստները՝ հստակ իրացնելով 4 մոտեցումները։ Պետրիլայի և Կոմորայի վրիպումները որոշիչ եղան։

«Փյունիկը» հրաշալի խաղով հաղթեց «Կլուժին»՝ դուրս գալով ՉԼ-ի որակավորման 2-րդ փուլ, որտեղ մրցակիցը կլինի Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները