Հարցում Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:09 13-07-2022

Կեղծ հայրենասերներ են. քաղաքացին՝ ընդդիմության մասին

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հուլիսի 14-ին Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը նախաձեռնել է ընդդիմադիր 2 խմբակցությունների բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ ԱԺ խորհրդի նիստ։

Այսօր Oragir.news-ի հետ զրուցում քաղաքացին ասաց, որ ընդդիմադիրները ոչ մի բան չեն անում ու մի բան էլ խանգարում են կառավարության աշխատանքին.

«Թող Կառավարության հետ խելք-խելքի տան՝ երկիրն այս վիճակից հանեն։ Իրենց այդ վարքագծով երես են տալիս թուրքերին, ադրբեջանցիներին։ Դա շատ սխալ է, այդ հին երգերը թող պահեն իրենց, թող աշխատեն։ Ժողովուրդն իրենց ընտրել է, որ ճառեր ասե՞ն։ Այն ժամանակ, երբ դաշնակցականները կառավարության մեջ էին, նրանց հետ լափում էին ժողովրդի փողերը, ու ամեն ինչն այդ ժամանակ լավ էր, բայց հիմա, որ չեն թողում լափեն, արդեն ամեն բան վատ է։ Ոչ թե պետք է ամբողջ տրանսպորտը խառնեն իրար՝ հայասեր ձևանալով, այլ գործ անեն։ Նրանք կեղծ հայրենասերներ են, իրանք թող իրանց խելքով մարդ չհամարեն, ոչ էլ՝ քաղաքակիրթ։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ միլիցիան, ներքին գործերը ուզում են փոխեն, խայտառակ որոշում է, իսկ այն ժամանակ ֆայլաբազառություն էր, ոչ թե ներքին գործեր։ Ոչ դատախազությունն էր դատախազություն, ոչ միլիցիան էր միլիցիա, ոչ էլ՝ քննչական բաժինը, մի խայտառակ բան էր, կաշառակերների բուն էր սա։ Գնում էիր մի տեղ՝ առաջինը նայում էին գրպանիդ, փող կա՞, թ՞ե՝ չէ, իսկ միլիցիան, առհասարակ, գող էր»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
12:19 Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ձեզ գուցե հետաքրքրի