Ներքին 4 տարի առաջ - 12:44 13-07-2022

Երեւանում 22-ամյա երիտասարդներ են դանակահարվել, մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Երեւանում այսօր՝ հուլիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։00-ի սահմաններում «Միքայելյան» բժշկական կենտրոն ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագոնալ վիճակ, կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի բնակիչ՝ 22-ամյա Խորեն Թովմասյանն է, և մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափովել ևս մի քաղաքացի։

Ոստիկանները տեղում պարզել են, որ այդ քաղաքացին Շիրակի մարզի բնակիչ՝ 22-ամյա Ալեքսանդր Զուռնաչյանն է։
Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Քանաքեռցու փողոցի 125/1 հասցեի մոտից, որտեղ ժամը 00։30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ նրանց և այլ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ ստացել են նշված վնասվածքները։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս

Ձեզ գուցե հետաքրքրի