Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:15 13-07-2022

Ազգային ժողովում ճաշարանի նորոգման աշխատանքներ են սկսվել. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովում ճաշարանի նորոգման աշխատանքներ են սկսվել։ Որպեսզի ԱԺ աշխատակազմն ու պատգամավորները սոված չմնան, ԱԺ աշխատակազմը բուֆետը տեղափոխել է շենքից համարյա դուրս՝ լրագրողների մամուլի սրահ, որի մուտքը դրսից է եւ գրեթե չէր օգտագործվում լրագրողների կողմից։ Մամուլի սրահում ժամանակավորապես տեղակայված բուֆետում, սակայն, միայն սուրճ եւ ֆաստֆուդային ուտելիք են տալիս։ Իսկ ճաշարանի հիմնական տարածքը կապիտալ վերանորոգվում է՝ խոհանոցից սկսած մինչեւ պատեր, կահ-կարասի, սպասքի թարմացում։ ԱԺ-ից մեզ ասացին՝ նախատեսում են մինչեւ սեպտեմբերի կեսերն ավարտել նորոգումը, սակայն չասացին, թե որքան գումար են նախատեսել նորոգման համար, եւ որ ընկերությունն է կատարում աշխատանքները։ Ասացին՝ ծախսերի մի մասն իր գրպանից աշխատակազմի ղեկավար, գործարար Վահան Նարիբեկյանն է հոգում, ինչը բավականին տարօրինակ է։ «Ռեմոնտ» անողներն էլ ԱԺ տնտեսական մասի աշխատակիցներն են, այսինքն՝ դեռ որեւէ շինարարական ընկերություն ներգրավված չէ, փորձում են իրենց ուժերով կազմակերպել։ Հետո հնարավոր է՝ մրցույթով շինկազմակերպության դիմեն։ Սեպտեմբերին նաեւ ԱԺ ճաշարանի գործարկման նոր մրցույթ կհայտարարվի, որով էլ կորոշվի՝ գործո՞ղ ընկերությունը կմնա, թե՞ նոր ընկերություն կգա։ Նկատենք, որ նախկինում ճաշարանն աշխատեցնողները պարբերաբար խնդիրներ էին ունենում, քանի որ ԱԺ-ում աշխատելը միշտ բարդ է եղել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:26 Իրանում մահապատժի է ենթարկվել 23-ամյա կինը, ով ինքնապաշտպանվել է սեռական ոտնձգությունից
16:36 Բոնիի սիրտը զբաղված է. դերասանն ու ինֆլուենսեր Մերի Ադամյանը հայտնել են իրենց հարաբերությունների մասին
23:37 Քաղբանտարկյալների հարցի վերաբերյալ ունենք լուծումներ․ Արամ Վարդևանյան
18:49 Իմ սեր. երգիչ Անդրեից բաժանվելուց հետո Անի Օհանյանը դստեր հետ նոր կադրեր է հրապարակել
14:28 Թոշակս 10 հազար դրամով ավելացրին, բայց նպաստից զրկեցին․ առաջին կարգի հաշմանդամի պատմությունը
22:56 Մոսկվան կարող է նոր զnրահավաք անցկացնել աշնանը․ Զելենսկի
14:36 Ֆրանսիայի ամենամեծ ատոմակայանի երեք ռեակտորները փակվել են մեդուզաների պատճառով
20:13 Բնակարաններ՝ նորընծա սպաներին. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
21:54 Ամենաթանկ մարդիկ. ինչպես է Արամ Մելիքյանը կնոջ հետ փայլել հարսանյաց արարողությանը
21:22 Փրկարարներն օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկներին