Իմ և մորս նկատմամբ արդեն պարբերական բնույթ կրող կոնկրետ մահափորձեր են կատարվում․ Թեհմինե Ենոքյան
copy image url

Իմ և մորս նկատմամբ արդեն պարբերական բնույթ կրող կոնկրետ մահափորձեր են կատարվում․ Թեհմինե Ենոքյան

Ներքին 2 տարի առաջ - 21:37 12-07-2022
«Կանաչ Հայաստան» բնապահպանական ՀԿ նախագահ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել հանցագործության մասին՝ կից հրապարակելով համապատասխան լուսանկարներ․

«29.06.2022թ.-ին ժամը 00.30-ի սահմաններում մեր բնակարանի հյուրասենյակի պատուհանին ինձ անհայտ զենքից կրակոց է արձակվել, ինչի հետևանքով կոտրվել է պատուհանի ապակին և կրակված պարկուճը մտել է մեր բնակարանի հյուրասենյակ: Այդ դեպքի կապակցությամբ ես զանգահարել եմ ոստիկանություն՝ 102 հեռախոսահամարով, մեր բնակարան են այցելել ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, ովքեր կատարել են համապատասխան գործողություններ և իրենց հետ տարել են հայտնաբերված պարկուճը: Սակայն իմ և իմ ընտանիքի նկատմամբ կատարված հանցագործությունները սրանով չեն ավարտվում իրավապահ մարմինների կողմից, ըստ էության, գործուն միջոցներ չձեռնարկելու հետևանքով։

12.07.2022թ. ժամը 00.50-ի սահմաններում կրկնվեց արդեն երկրորդ կրակոցը մեր բնակարանի հյուրասենյակի պատուհանին, որի հետևանքով դարձյալ կոտրվեց պատուհանի ապակին, և կրակված պարկուճը մտավ մեր հյուրասենյակ՝ վնասելով նաև առաստաղը և պատը. դրանից հետո կրկին անմիջապես ահազանգել եմ ոստիկանություն:

Դրան նախորդել էր այլ իրադարձություն ևս. 2022 թվականի մարտի 8-ի լույս 9-ի գիշերը հրկիզել էին մեր տան մուտքի դուռը:

Ոստիկանները այս բոլոր գործողությունները որակում են որպես գույքի վնասում, այլ ոչ թե կյանքի դեմ ուղղված հանցագործություն:

Սակայն իրականում հանցագործությունները ես դիտարկում եմ մեկ միասնական շղթայի մեջ, բոլորն ուղղված են իմ և ընտանիքիս դեմ և կատարվել են միևնույն վայրում: Առավել ևս երկու՝ իրար հաջորդող կրակոցները ես չեմ կարող դիտարկել որպես պատահականություն:

Հատկանշական է, որ երկու դեպքերում էլ կրակոցների պահին, ես և մայրս գտնվել ենք մեր բնակարանում, և որևէ երաշխիք չի եղել, որ այդ կրակոցները չէին դառնալու մեր մահվան պատճառ, որից մենք փաստորեն խուսափել ենք միայն երջանիկ պատահականությամբ:

Այսինքն, ստացվում է, որ իմ և մորս նկատմամբ արդեն պարբերական բնույթ կրող կոնկրետ մահափորձեր են կատարվում, քանի որ նման պայմաններում այլ ողջամիտ կարծիք ունենալ չեմ կարող:
Պատկան մարմինը պարտավոր է հարուցել քրեական գործ կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործության հատկանիշներով, այլ ոչ թե ընդամենը գույքի:

Կատարված դեպքի առիթով դիմել ենք ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ Ոստիկանապետին պատշաճ իրավական գնահատական և արդյունավետ քննություն կատարելու պահանջով:

Հրապարակված տեքստից զատ այլ մեկնաբանություններ, հարցազրույցներ լրատվամիջոցների համար առայժմ չունեմ, խնդրում եմ չզանգահարել»։

Ամենից շատ դիտված

20:15 Հակափաստարկ. Արարատ Միրզոյանի ինքնախոստովանականը. ով է հանձնել Արցախը
22:00 Հատուկ կարծիք․ Ընդդիմադիրները ձախողելու են Փաշինյանի իմպիչմենտը
22:17 Երևանի կենտրոնում մի տղամարդ հետապնդում է, քաշքշում տարբեր կանանց և աղջիկների. փաստաբան
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
20:08 Վերին Լարսում հազարավոր մարդատար ու բեռնատար մեքենաներ են կուտակվել
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
22:30 Կաթողիկոսը 10 հատ վարչապետ արժե. հարցում՝ Ալավերդիում
19:42 Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը կաջակցե՞ն «Պատիվ ունեմ»-ի թեկնածու Դավիթ Համբարձումյանին
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ
21:22 Թուրքիայում կողոպտում են զբոսաշրջիկներին․ նրանց քարտերից մոտ 30 միլիոն դոլար է անհետացել