Սպորտ 4 տարի առաջ - 20:43 12-07-2022

«Անորտոսիսի» ամբիցիաները բարձր են. Հարոյանի տրանսֆերն իրականացրած Ռուբեն Վեսմադյան

Ինչպես հայտնի է, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը պայմանագիր է կնքել կիպրոսյան «Անորտոսիսի» հետ։

Այս առիթով Oragir.news-ը զրուցել է Հարոյանի տեղափոխությունն իրականացրած ֆուտբոլային գործակալ Ռուբեն Վեսմադյանի հետ։

Խոսելով տրանսֆերի մասին՝ Վեսմադյանն ասաց.

«Մի քանի ամիս է՝ աշխատում եմ Հարոյանի հետ։ Ասեմ, որ կային առաջարկներ 4-5 ակումբներից։ Հետաքրքրեց «Անորտոսիսի» առաջարկը, քանի որ նրանց ամբիցիաները բարձր են. ակումբը չեմպիոն դառնալու նպատակ է դրել իր առջև։

«Անորտոսիսի» հետ բանակցությունները 2 շաբաթ տևեցին, կարողացանք 2+1 տարի ձևաչափով պայմանագրի շուրջ համաձայնության հասնել»,- ասաց Վեսմադյանը։

Ռուբեն Վեսմադյանը հավելեց նաև, որ այժմ աշխատում է համաշխարհային աստղ Ալեշանդրե Պատոյի՝ «Անորտոսիս» տեղափոխության շուրջ։ Հավանականություն կա, որ «Միլանի» նախկին բրազիլացի հարձակվողը դառնա Վարազդատ Հարոյանի և Հովհաննես Համբարձումյանի թիմակիցը։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ