Արտաքին 4 տարի առաջ - 17:27 12-07-2022

Ռուսական գերությունից ազատ են արձակվել 5 ուկրաինացիներ. Ուկրաինայի հետախուզություն

Հատուկ գործողության ընթացքում ազատ են արձակվել ռուսական գերության մեջ գտնվող Ուկրաինայի հինգ քաղաքացիներ, հաստատում է երկրի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։

«Խերսոնի մարզի ժամանակավորապես օկուպացված տարածքներում Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության հատուկ ստորաբաժանումների ուժերի կողմից ազատ են արձակվել Ուկրաինայի հինգ քաղաքացիներ, որոնք ռուս օկուպանտների կողմից եղել են գերության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող, ոստիկանության նախկին աշխատակից և երեք քաղաքացիական անձ։ Ազատ արձակվածներից մեկը ծանր վիրավոր է:

«Ներկայումս բոլոր ազատ արձակվածները գտնվում են ուկրաինական իշխանությունների հոգածության ներքո և ստանում են պատշաճ բուժում»,- հայտնել է հետախուզությունը։

Ամենից շատ դիտված

18:30 Դիլիջանում որդին պարբերաբար ծեծել է մորը․ կինը հիվանդանոցում մահացել է
23:22 Ադրբեջանը պատերազմի առիթներ է փնտրում ու կգտնի, քանի որ դիմացը ֆեստիվառներ, վարչաֆեստեր ու սրտիկներով լեցուն հեծանիվներ են
16:00 Ամոթ է. կատաղած գնաճի ֆոնին 1000 դրամը ողորմություն է նետված թոշակառուին
15:38 Ձերբակալվել է Արթուր Այվազյանը՝ «Մանախը»
19:09 Ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ. ՆԳՆ-ն՝ հնչած կրակոցների մասին
22:00 Ինչքան ուզում են՝ թող ճնշեն, ես չեմ վախենում, ՔՊ-ի հետ բացառում եմ համագործակցությունը. Արթիկի քաղաքապետի թեկնածու
18:37 2027-ից թաղման նպաստ կստանան միայն անապահով ընտանիքները․ խնայված միջոցները կուղղվեն կենսաթոշակների բարձրացմանը
20:00 Ինչ ցույց տվեց ՀՀ մտած ու հայի վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը
07:27 Հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»
22:49 Հայկական վարդազարդերից մինչև եռագույն մանրաթել․ ՆԳ նախարարը ներկայացնում է նոր անձնագրի պաշտպանական տարրերը

Ձեզ գուցե հետաքրքրի