Մամուլ 4 տարի առաջ - 08:04 12-07-2022

Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հարցում իշխանությունների հույսը կրկին նախկիններն են. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հարցում իշխանությունների հույսը կրկին այդքան «մերժելի» նախկիններն են, որոնց հետ, մեր տեղեկություններով, ներկայում ակտիվ բանակցություններ են ընթանում, որ ՔՊ-ին ձայներ բերեն եւ ընդգրկվեն ավագանու ցուցակում։ Որոշ նախկիններ էլ սիրով դառնում են հեղափոխականների թեկնածուներ եւ գլխավորում ՔՊ ցուցակը։
Դիցուք, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում ՔՊ թեկնածուն նախկին համայնքապետ, ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանն է, ում մասին մամուլը հեղեղված է աղմկոտ նյութերով։ Համագյուղացիները 2018-ին նրա դեմ բողոքի ակցիա էին անում՝ առանց թույլտվության ՀԷԿ կառուցելու համար, եւ գյուղը ողողվել էր «Արթուր՝ հեռացիր» գրառումներով։ Գյուլագարակում ՔՊ թեկնածուն մեկ այլ ՀՀԿ-ական է՝ համայնքի ղեկավարի ԺՊ Խաչիկ Վարդանյանը, որը 2017-ին պարտվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված մեկ այլ թեկնածուի՝ Մհեր Գեւորգյանին։ Անգամ իշխանության կոնկուրենտ ուժերի հույսն են նախկինները։ Արամ Զավենիչի կուսակցության ցուցակը, օրինակ, Քաջարանում կգլխավորի նախկին քաղաքապետ Վարդան Գեւորգյանը։ Իշխանական արբանյակների դերն էլ հետընտրական կոալիցիաներն են, եթե, իհարկե, ՔՊ-ն բավարար ձայներ չհավաքի»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ