Վրաստանում 16 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի հանք է հայտնաբերվել։ Այս մասին Business Media Georgia-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նավթի և գազի պետական գործակալության ղեկավար Գեորգի Տատիշվիլին։
Նրա խոսքով, գազի պաշարները հաստատվել են Թբիլիսիի մերձակայքում գտնվող Շլումբերգերի հորատանցքում։ Այս տարածքում նավթի և գազի որոնման ու արդյունահանման արտոնագրի օպերատորը Block Energy ընկերությունն է, որի բաժնետոմսերը վաճառվում են Լոնդոնի ֆոնդային բորսայում։
Նշենք, որ 2021 թվականին Վրաստանում գազի սպառումը կազմել է մոտ 2.6 մլրդ խմ, իսկ արտադրությունը՝ ընդամենը 15 մլն խմ։