Ուրիշ հարց տվեք. Քերոբյանը չպատասխանեց Արցախի սննդի պաշարների մասին հարցին

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 20-07-2023
«Ես կապի մեջ եմ իմ արցախցի ընկերների և երբեմը՝ գործընկերների հետ, բայց մեր ֆունկցիան մենք տեսնում ենք՝ մաքսիմալ մեր գործը կատարել լավ, տեսնում եք, որ առաջին հինգ ամիսների տնտեսական աճը աշխարհում ամենաբարձրերից է»,-պատասխանելով լրագրողի հարցին, թո ի՞նչ վիճակում է սննդի պաշարներն Արցախում, արդյո՞ք Արցախի գործընկերների հետ կապ ունի՝ կառավարության դիմաց պատասխանեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Լրագրողը նկատեց, որ նախարարը չի պատասխանում իր հարցին՝ շարունակելով հարցը. «Ձեզ չի՞ հետաքրքրում Արցախում ստեղծված իրավիճակը»:

Քերոբյանը արձագանքեց, որ ունի իր լիազորությունները, իր պարտականությունները լավ անելով՝ օգնում է իր մյուս գործընկերներին՝ ՊՆ-ին, ԱԳՆ-ին, որոնք ուղիղ առնչություն ունեն Արցախի հետ կապված հարցերում։

Լրագրողը կրկին հարցրեց, թե նախարարը տվյալներ ունի՞ Արցախում սննդի պաշարի հետ կապված։

«Ուրիշ հարց տվեք»,-պատասխանեց Քերոբյանը, ինչը լրագրողին թույլ տվեց եզրակացնել, որ նախարարը տվյալ չունի:

Ամենից շատ դիտված

22:00 5 անշարժ գույք, մեքենաներ, 40 հազար դոլար ավանդ, 34․2 մլն եկամուտ․ Անահիտ Ավանեսյանի և ամուսնու ունեցվածքը
23:10 Սուրբ նշխարքը փշրել, լցրել էին աթոռին. գյումրեցի կին
23:38 Շիրակի թեմի առաջնորդը կարող է ընդունել հասարակական պահանջը. Տիգրան Աբրահամյան
20:24 Ժողովուրդը ցույց տվեց, որ կարող է պաշտպանել իր եկեղեցին. Ռուբեն Մխիթարյան
18:48 ԵՊՀ–ում միայն 3 դրամաշնորհի ընդհանուր գումարը մոտ 900 000 ԱՄՆ դոլար է
19:33 ՀՀ-ն խաղաղության համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի հետ, սահմանը և դեսպանատուն են բացում. Սաակաշվիլի
22:13 Երիտթուրքերի պլանն է, սկզբից գլխատում են հայոց միտքը, հետո՝ կոտորում. պատմաբան
23:27 Նրանք առաջինը մեր դիակների վրայով պետք է անցնեն, որ հասնեն սրբազաններին և Վեհափառին. քահանա
20:01 Արևմտյան Ադրբեջանն Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար. Սոբհանի
21:10 Իրենցից վախեցող չկա. քիչ առաջ ազատ է արձակվել Աջապահյանի աջակիցը