Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:46 11-07-2022

Ավելի լավ կլիներ՝ Դումանյանն ասեր, թե խմած եմ եղել, կներեք, չեմ ջոկել՝ ինչ են խոսում

ԿԳՄՍՆ-ում ԱԳԼՃԿ վիճակ է։ Այսինքն՝ խառն են ու չեն ջոկում՝ որն է ճիշտը, որը՝ ավելի ճիշտ։ Կառավարության նիստերին մասնակցող Վահրամ Դումանյանի ղեկավարած կառույցը՝ կրթության, գիտության ու ՄՍ նախարարությունը (վերջին երկու տառն անծանոթ էր մեզ), երեկ հաղորդագրություն է տարածում, թե մենք չենք իմացել, որ Գագիկ Ծառուկյանը Հատիս լեռան վրա Նիկոլից հետո երկրորդ մարդու արձանն է պատրաստվում տեղադրել, և այդ երկրորդ մարդն էլ Լֆիկը չէ, այլ «ինչ-որ» Հիսուս Քրիստոս։ Ուստի ԿԳՄՍՆ-ն պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է օրենսդրությանը, որովհետև պարզել են, որ հակասում է։

Մինչ մարդիկ կսկսեին ծաղրել Դումանյանի կառույցին, թե իր կոլեգա էկոնոմիկայի նախարարը գնում է, մասնակցում է արձանի հիմնադրման աշխատանքների մեկնարկի համար կազմակերպված միջոցառմանը, իսկ դրան նախորդող կառավարության նիստին էլ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, որ կառավարությունը կողմ է Հատիսի վրա Հիսուսի արձանի տեղադրմանը, և այդ նիստին ներկա է լինում նաև Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍՆ-ն ջնջում է իր տարածած հայտարարությունը։ Հետո նորից է տեղադրում՝ արդեն խմբագրված տարբերակով, որտեղ արդեն հայտնում են, որ ոչ թե մամուլից են տեղեկացել, այլ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից են գրություն ստացել «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերյալ։ Նախարարության մամուլի խոսնակն էլ Oragir.news-ին պարզաբանել է, թե գրառումը չեն հեռացրել, ուղղակի տեխնիկական խնդիր էր, անճշտություն կար։

Հիմա, որ ասենք՝ տեխնիկական խնդիրը ձեր ուղեղներում է, մեզ դատի կտան պետական գաղտնիք բացահայտելու հոդվածով։ Չասենք էլ՝ չի լինի։ Ո՞նց չասենք, երբ ԿԳՄՍ նախարարը, լինելով կառավարության անդամ ու մասնակցելով կառավարության նիստին, իր ականջով լսում է, եթե լսել է, իհարկե, թե ինչպես է իրենց կառավարության «Հիսուսը» հայտարարում, որ կառավարությունը, որի մեջ նաև ԿԳՄՍՆ-ն է մտնում իր նախարարով, կողմ է Հիսուսի արձանի տեղադրմանը, ու հանկարծ երկու օր անց գրում է, թե դեմ ենք, մենք լրատվամիջոցներից ենք տեղկացել։

Սուտը Հիսուսի արձանի կողքը կառուցվող սրճարաններում նստելու տեղ չգտնի, թե դուք լրատվամիջոցներից կամ թեկուզ Ծառուկյանի հիմնադրամից եք իմացել։ Ավելի լավ կլիներ՝ դրա փոխարեն Դումանյանն ասեր, թե խմած եմ եղել, կներեք, չեմ ջոկել՝ ինչ են ասում նիստի ժամանակ, քան էսպիսի հաղորդագրություն տարածեին։ Սա, կարող ենք պնդել, արտոցոլում է Նիկոլի ու իր կառավարության իրական պատկերը՝ տեխնիկական խոտաններով, իրարից անտեղյակ, փնթի, անպատասխանմատու, ոչ պրոֆեսիոնալ, իրար վրա թքած ունեցող։ Չենք զարմանա, եթե վաղը Նիկոլն էլ ասի, որ դեմ են արձանի կառուցմանը, որովհետև չգիտեին, որ դա Հատիս լեռան վրա է կաուցվելու, այլ ոչ թե Մասիս սարի։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով