Չինացի ազգայնականներն ակումբում նշել են Աբեի մահը

Ավելին 2 տարի առաջ - 19:19 10-07-2022
Տեսանյութ է հայտնվել, որտեղ չինացի ազգայնականները ակումբում նշում են Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի մահը:
Ինչպես գրում է South China Morning Post-ը, նման արձագանքը կարող է վնասել Չինաստանի հեղինակությանը միջազգային մակարդակով:
Նշվում է, որ չինացի ազգայնականները դժգոհ են եղել Թայվանի վերաբերյալ Աբեի հայտարարություններից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբեն մահացել է ուրբաթ օրը՝ հուլիսի 8-ին, նրա դեմ մահափորձից հետո։ Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցչի խոսքով՝ Աբեն մահացել է Նարա պրեֆեկտուրայի հիվանդանոցում, որտեղ հոսպիտալացվել էր մահափորձից հետո։

Ամենից շատ դիտված