Ներքին 4 տարի առաջ - 13:44 09-07-2022

Սա արդարադատության հետ ընդհանրապես որևէ առնչություն չունեցող գործընթաց է․ փաստաբան

Այսօր՝ հուլիսի 9-ին, մեկնարկում է Ավետիք Չալաբյանի կալանքը երկարաձգելու հարցի քննությունը։

Oragir.news-ի հետ զրույցում Չալաբյանի փաստաբան Արմեն Անդրիկյանը ասաց․ «Մի շատ անսովոր իրավիճակի ենք ականատես եղել, ընդհանրապես կալանավորումը նախաքննության ընթացքում նպատակ է հետապնդում, նախաքննության ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծը ապահովելու համար։ Հիմա նախաքննության ավարտի վերաբերյալ մեզ հայտնել են, նախաքննություն այլևս գոյություն չունի։ Քննիչը, նախաքննական մարմինը որևէ գործողություն չեն կատարում։

Նախաքննություն գոյություն չունի, բայց միջնորդություն է ներկայացվում դատարան, որ անձի նկատմամաբ կիրառվի կալանավորում, որպեսզի ապահովվի նախաքննության ընթացքում նրա պատշաճ վարքագիծը։ Սա արդարադատության հետ ընդհանրապես որևէ առնչություն չունեցող գործընթաց է։ Ակնհայտ է, որ միտված է զուտ շարունակական կալանք ապահովվելուն»։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ