Ներքին 4 տարի առաջ - 10:01 09-07-2022

2022թ. հունիսին բանջարեղենի գներն աճել են 45.8%-ով՝ 2021թ. հունիսի համեմատ

Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ արձանագրվել է 45.8% գնաճ, իսկ 2022թ. մայիսի համեմատ 16.9% գնանկում է արձանագրվել։

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն՝ 2022թ. հունիսին 2021թ. հունիսի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 16.2%, իսկ 2022թ. մայիսի համեմատ՝ 9.2% գնաճ: Նախորդ տարվա հունիսի համեմատ այս տարի մրգի և բանջարեղենի ապրաքախմբում ամենաբարձր գնաճն արձանագրվել է կարտոֆիլի շուկայում՝ 145 տոկոս, 93 տսկոսով բարձրացել է վարունգի գինը, 43 տոկոսով՝ կաղամբի գինը, 42․7 տոկոսով՝ խառը կանաչեղենինը, 35 տոկոսով՝ կանաչ լոբու գինը, 30․6 տոկոսով՝ լոլիկի գինը, 26․9 տոկոսով՝ սնկի գինը, 24․9 տոկոսով՝ խնձորի և սխտորի գները, 15․2 տոկոսով ավելացել է կանաչ սոխի արժեքը, իսկ բանանի գինը բարձրացել է 13․6 տոկոսով։

Մրգի և բանջարեղենի աշխարքախմբում գնանկումներ նույնպես եղել են, մասնավորապես՝ 25․6 տոկոսով նվազել է գազարի գինը, 23․7 տոկոսով նռան գինն է իջել, 15․9 տոկոսով՝ ճակնդեղինը։ Նվազել են նաև նարնջի, մանդարինի և կիտրոնի գները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը