Մամուլ 4 տարի առաջ - 08:31 09-07-2022

Ինչու է ազատվել «Հայփոստ» ընկերության գործադիր տնօրենը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ տեղեկացանք, որ «Հայփոստ» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանն ազատվել է աշխատանքից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառը չարաշահումների եւ կոռուպցիայի կասկածն է, որի մասին տեղեկացել է «վերադասը»։ Նախորդ օրը ժողով են արել ու բավականին կոշտ ձեւով պահանջել՝ դիմում գրել-հեռանալ։ Հայկ Կարապետյանը, հիշեցնենք, բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար, այժմ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի կուրսընկերն է, Արշակյանն էր նրան բերել «Հայփոստ»։
Մեզ ասացին՝ ուզում են «Հայփոստը» կրկին հավատարմագրային կառավարման տալ, բայց այս անգամ ոչ թե Էդուարդո Էռնեկյանին, այլ՝ ՔՊ-ական գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին: Իսկ որպես տնօրենի հավանական թեկնածու՝ շրջանառվում է Մխիթար Հայրապետյանի անունը: Սակայն սա՝ ասեկոսեների մակարդակով։ Մենք փորձեցինք ճշտել «Հայփոստի» մամուլի խոսնակ Գեւորգ Աբրահամյանից՝ արդյոք ազատվե՞լ է Հայկ Կարապետյանը պաշտոնից, սակայն նա, հարցը չլսած, անմիջապես ասաց․ «Խնդրում եմ՝ գրավոր ուղարկեք»։
«Հայփոստի» ներսից տեղեկացանք, որ Հայկ Կարապետյանը հենց նույն օրն արձակուրդ է վերցրել․ թերեւս, վերադառնալուն պես, ինչպես սովորաբար լինում է, կազատվի պաշտոնից>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան