Երևան +15°
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:11 15-06-2023

Վանաձորում, հրազենի գործադրմամբ, ինքնասպանություն է գործել տեղի ալրաղացի գործադիր տնօրենը․ shamshyan.com

Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան 2/12 հասցեում՝ Ford Transit մակնիշի ավտոմեքենայում, տղամարդու դի կա: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և այլ ծառայողներ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում, որը «Թագրիգ» ՍՊԸ-ին պատկանող ալրաղացն է, կայանված Ford Transit-ի մեջ հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 45 -ամյա Ա. Մ.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է կրակոցից և մարմնի տակ հայտնաբերվել է նաև հրազեն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Մ.-ն ինքնասպանություն է գործել:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նշված ալրաղացի գործադիր տնօրենն էր: