Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 22:23 08-07-2022

Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ 2022 թ. Բուլղարիային 600 մլն խմ գազ են վաճառելու

Ադրբեջանի Հանրապետությունը 2022 թվականին Բուլղարիային կվաճառի ավելի քան 600 մլն խմ գազ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ադրբեջանը եվրոպական երկրների, այդ թվում՝ Բուլղարիայի համար գազի դիվերսիֆիկացված մատակարարման կայուն և ռազմավարական աղբյուր է։ ...Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է այն (գազի արտահանումը Բուլղարիա) հասցնել 600 մլն խմ»,- ասել է Շահբազովը։

Նրա խոսքով, հուլիսի 1-ից Բուլղարիա գազի մատակարարումների ծավալը կկազմի օրական 2.6 մլն խմ։ Սա նշանակում է օրական մատակարարումների ավելացում 1.7 մլն խմ-ով։

Հանրապետության էներգետիկայի նախարարը հայտնել է նաև, որ առաջին կիսամյակում Բաքուն արդեն Սոֆիա է ուղարկել 160 մլն խմ գազ: