Արտաքին 4 տարի առաջ - 12:48 26-04-2022

Ֆիննական Valio կոնցեռնը հայտարարել է ռուսական արտադրությունը Velcom-ին վաճառելու մասին

Valio կաթնամթերքի կոնցեռնը ՌԴ-ից հեռանալուց հետո ռուսական արտադրությունը կվաճառի Velcom-ին։
«Գնորդը գործարքի շրջանակում ձեռք է բերում իրավունքներ Viola ապրանքանիշի և Մոսկվայի մարզում հալած և կիսապինդ պանիրների արտադրության գործարանի նկատմամբ»,- ասվում է արտադրողի կայքում:
Բացի այդ, անցումային ժամանակահատվածում, որը կարող է տևել մինչև տարեվերջ, Velcom-ը իրավունք կունենա ապրանքանիշերի ներքո արտադրել և վաճառել գործարքում չներառված ապրանքներ:
Գործարքի շրջանակում նոր սեփականատերը ձեռք է բերում ռուսական բիզնեսի 100% բաժնեմասը, ներառյալ գործարանը Մոսկվայի մարզում և այլ ակտիվներ: Բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել ընկերությունում։
Գործարքի արժեքը չի հաղորդվում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան