Ներքին 4 տարի առաջ - 17:43 08-07-2022

Աբսուրդային հրապարակումները չեմ մեկնաբանում․ Զարուհի Նախշքարյանը՝ ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրման մասին  

Հուլիսի 27-ին տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողով, որի ընթացքում դատավորները ընտրելու են Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի:

Այդ պաշտոնում այս պահին մամուլում շրջանառվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի թեկնածությունը։ Նշվում է, որ Նախշքարյանը դատավորների շրջանում ընդունված կերպար է։

Օragir.news-ի հետ զրույցում անդրադառնալով իր առաջադրման առնչությամբ շրջանառվող տեղեկություններին՝ Նախշքարյանն ասաց, որ աբսուրդային հրապարումները չի մեկնաբանում։

Անդրադառնալով դատավորների կողմից ԲԴԽ անդամի ընտրության օր նշանակելուն այն դեպքում, երբ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը բողոքարկել է իր լիազորությունների դադարեցման որոշումը, Նախշքարյանը նշեց, որ դատավորների ընդհանուր ժողով հրավիրելու գործառույթը պատկանում է բացառապես Վճռաբեկ դատարանի նախագահին՝ Լիլիթ Թադևոսյանին, իսկ կարգապահական վարույթների քննությունը ԲԴԽ տիրույթում է։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ԲԴԽ-ն դադարեցրեց Վարդազարյանի լիազորությունները։ ԲԴԽ անդամի ընտրություն պետք է կատարվի առաջին ատյանի դատավորներից։

Դատավորների շրջանում քննարկվում է կին թեկնածուի առաջադրման հարցը, քանի որ ըստ օրենքի՝ կին դատավորների ներգրավվածությունը որոշակի համամասնությամբ պարտադիր է, չնայած որ նախկինում այդ համամասնության պահանջը արդեն խախտվել է։

Նշենք նաև, որ այս պահին ԲԴԽ-ում երեք թափուր տեղ կա՝ մեկ դատավոր անդամի և երկու գիտնական անդամի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ