Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:58 08-07-2022

Արևմուտքն իզուր է սպասում մարտի դաշտում Ուկրաինայի հաղթանակին. Լավրով

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, որը Ինդոնեզիայում մասնակցում է G20-ի երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովին, լրագրողներին ասել է, որ Արևմուտքն է խանգարում Ուկրաինային խաղաղ կարգավորման գնալ՝ ակնկալելով, որ Ռուսաստանը կպարտվի մարտի դաշտում։

Լավրովի կարծիքով, սա փակուղային մոտեցում է, որը ոչ միայն չի մոտեցնում հակամարտության ավարտը, այլև դանդաղեցնում է համաշխարհային տնտեսական բազմաթիվ խնդիրների լուծումը։

Նա ասել է, որ ռուսական պատվիրակությունը ստիպված է եղել շատ բան լսել գագաթնաժողովի մյուս մասնակիցներից և դա անվանել է «Ռուսաստանի անհիմն և կատաղի քննադատություն»։

Մեկնաբանելով Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով ՌԴ-ի վտարանդի-պետության դիրքը՝ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հակառակ Վաշինգտոնի կամքի շփվել այդ երկրի հետ։

«Մենք չէ, որ դադարեցրել ենք բոլոր շփումները Միացյալ Նահանգների հետ: Մենք չենք վազում որևէ մեկի հետևից՝ հանդիպումներ խնդրելով: Եթե նրանք չեն ցանկանում խոսել, դա իրենց գործն է»,- ասել է նա լրագրողներին G20-ի արտգործնախարարների հանդիպումից հետո:

Երբ Սերգեյ Լավրովը Բալի կատարած այցի ժամանակ լուսանկարվել է Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդիի հետ, դահլիճից բղավոցներ են հնչել՝ «Ե՞րբ եք դադարեցնելու պատերազմը» և «Ինչո՞ւ չեք դադարեցնում պատերազմը», հաղորդում է Reuter-ը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը