Մամուլ 4 տարի առաջ - 08:07 06-07-2022

Սահմանն այնքան անպաշտպան է եղել, որ տեղի բանակային կորպուսը որոշել է ականապատել որոշակի հատված. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ Սեւ լճի տարածքում տեղավորված ադրբեջանցիների առջեւ մեր սահմանն այնքան անպաշտպան է, որ նրանք անարգել կարող են անցնել-հասնել մինչեւ Սիսիան։ Վիճակն այն աստիճան անհանգստացնող է եղել, որ տեղի բանակային կորպուսը որոշել է ականապատել Տեղ խոշորացված համայնքի Խոզնավարի գյուղատակի հատվածը՝ մոտավորապես մեկ կիլոմետր երկայնքով։
Մեզ հետ զրույցում նախկին համայնքապետ Վարո Գրիգորյանը հաստատեց այս լուրը՝ նշելով, որ ավելին չի կարող ասել։ Մենք տեղեկացանք նաեւ, որ ականապատման մասին տեղի բնակչությանը չեն զգուշացրել։ Իմացել են, երբ գյուղացիներից մեկի ձիերը սովորականի պես արածելով՝ հասել են ականապատ դաշտին ու պայթել ականի վրա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին