Ներքին 4 տարի առաջ - 20:07 05-07-2022

Թուրքական պատվեր է. Ադրբեջանում պահանջում են «այլեւս իրանական չանվանել Երեւանի Կապույտ մզկիթը». պարզաբանում են իրանագետները


Ադրբեջանում պահանջում են «այլեւս իրանական չանվանել Երեւանի Կապույտ մզկիթը»։ Այս մասին տեղեկացրել է APA-ն։ «Թեփեբաշի թաղամասի՝ Երեւանում Ադրբեջանի ազգային-մշակութային պատմական ժառանգության վերջին մնացորդի ճակատագիրը. Հայաստանում ադրբեջանցի ժողովրդի ժառանգության պատմական հետքերի վերացումն ու անհետացումը» «հետազոտության» հեղինակ Սաբուհի Հուսեյնովը պնդում է, որ «Կապույտ մզկիթը չի կարող իրանական լինել, մզկիթն ադրբեջանական է»։ Իբրև այն պատճառով, որ Երեւանում 1917 թ. «ապրում էր մոտ 100 պարսիկ, իսկ 1831-1920 թթ. Երեւանի բնակչության մեծ մասն ադրբեջանցիներ էին»։

«Անգամ այսօր համաշխարհային հռչակ ունեցող հետազոտողներն են ծիծաղում այն բանի վրա, որ Կապույտ մզկիթն անվանում են իրանական մզկիթ։ Մզկիթ չէին կառուցի 100 մարդու համար, Կապույտ մզկիթը պետք է այլեւս իրանական չհամարվի»,- ասել է Հուսեյնովը։

Իրանագետ Նվեր Դավթյանն Oragir.news-ի հետ թեմայի վերաբերյալ զրույցում ասաց, որ նախ և առաջ դա իրանական, շիաական մզկիթ է, ինչքան էլ որ ադրբեջանցիները, այսինքն՝ մեր արևելյան հարևանները գտնվում են իրանական կրոնամշակութային ազդեցության տակ, այս տեսանկյունից այլ է, բայց այն, որ իրենք դա համարում են ադրբեջանական մզկիթ, նման բան լինել չի կարող։ Առաջին հերթին այն պատճառով, որ Ադրբեջան, որպես այդպիսին, մեր արևելյան հարևանությամբ գոյություն չունի․ դա արհեստածին պետություն է՝ արհեստածին ինքնանվանում ձեռք բերած, և այժմ էլ իրենց փնտրտուքների, դեգերումների մեջ փորձում են դա ներկայացնել որպես այդպիսին։ Ես կարծում եմ, որ դրանք պայմանավորված են Շուշիում հայկական մշակութային ժառանգության հետ, փորձում են դրան որպես հակակշիռ պահանջատիրական բաներ ներկայացնել։ Ինչ վերաբերում է զուտ այդ մզկիթին, որը 18-րդ դարից մնացած կառույց է, մահմեդական համայնքն է ներկայացնում, որը եղել է իրանական, այլ ոչ թե ադրբեջանական։ Սա մի փաստարկ, իսկ երկրորդ փաստարկը ներկայացրել է իրանական կողմը, և համապատասխան հաղորդում տվել։ Կարծում եմ, որ հստակ ներկայացրին այն փաստարկները, որտեղ մզկիթի ինքունթյան՝ այսինքն՝ ինչ ժողովրդի է պատկանում, ում կողմից է կառուցված, դրա վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար, դա իրանական շիաական մզկիթ է։ Որմնադիր արձանագրություններ կան, և չկա այնտեղ որևէ հարց, ու որ ցանկանան էլ փորձեն փնտրել, չեն կարող նման բան գտնել, որ դա ադրբեջանական է»։

Դավթյանի խոսքով՝ որքան դա շիաական մշակույթի իրանական մշակութային արիալի մաս է կազմում, այդքանով կարող է լինել որպես մահմեդական մզկիթ, բայց ինչ վերաբերում է նրան, թե ինչ ժողովրդի է պատկանում, դա իրանական մշակությաին ժառանգության օրինակներից մեկն է։

«Ես նշեմ Շուշիի մզկիթի հետ կապված, որ 2020 թվականի իրադարձություններով պայմանավորված՝ կարողացավ Շուշիի մզկիթն Ադրբեջանը յուրացնել և անգամ ոչ շիաական աղոթք իրականացնել։

Դրա հետևում նաև թաքնված է հովանավոր Թուրքիան՝ բերելով թուրքական մշակությաին դաշտ։ Ինչ վերաբերում է հուշարձանի վերաբերյալ հայտարարություններին, թե հուշարձանի վրա պահպանված են տեղեկություններ, որոնք մեր պատմագրության մեջ էլ են պահպանված, դա նորություն չէ իրենց քաղաքականության մեջ․ չունեցեղը միշտ փորձում է յուրացնել հարևաններից, դեսից-դենից՝ ինչ կարող է»։

Հարցին, թե ինչու հայկական կողմից համապատասխան գերատեսչություններ նմանատիպ հայտարարություններին չեն արձագանքում, պատասխանեց. «Համապատասխան ոլորտի նախարարության գերատեսչության ղեկավարները նախ և առաջ իրենց մշակութային ինքնագիտակցությամբ , մշակութային գիտելիքներով պետք է համապատասխան շահ ունենան, որպեսզի գիտակցեն ու հասկանան, թե իրենց երկրում ինչ է գտնվում, դա ում է պատկանել։ Նրանք փորձում են անգամ դուրս բերել պատմություն առարկան, ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ պետք է ակնկալենք նրանցից, նրանք հայեցի ընկալում չունեն խնդրի վերաբերյալ։ Ինչ վերաբերում է փաստերին, դրանք միանշանակ մեր օգտին են և ես վստահ եմ, որ իրանական պատասխանն էլ չի ուշանա, որովհետև սա իրանական մշակությային ժառանգություն է, և իրենք էլ սա շատ լավ հասկանում են։ Մզկիթի պատերին արված արձանագրությունները միայն բավական են, որպեսզի ապացույց լինի, բայց սա, բնականաբար, ունի քաղաքական ենթատեքստ»։

Իրանագետ Գարիկ Միսակյանն ասաց, որ մզկիթն իրանական է, ինչը չի կարող հերքվել, նույնիսկ ադրբեջանական ցանկացած հայտարարության պարագայում՝ նմանատիպ փաստը չի կարող հերքվել.

«Այն կառուցվել է 17-18 –րդ դարում այդ ժամանակվա խանի կողմից, և բազմաթիվ են հիշատակումները։ Եթե պատմական աղբյուրները նայենք, դրա իրանական լինելու վերաբերյալ իրանական կողմը բազմաթիվ հայտարարություններ ունի, բազմաթիվ գիտական աշխատություններ կան նաև, հնարավոր չէ հերքել դրա իրանական լինելու փաստը։ Սա ուղղակի Ադրբեջանի բավականին էժանագին քարոզչական միջոց է, որպեսզի ադրբեջանական ներկայացվածություն տրվի Երևանում, քանի որ ադրբեջանական այդ նույն քարոզչամեքենան այդ նույն Զանգեզուրի հետ կապված՝ նույնիսկ արևելյան ու արևմտյան Զանգեզուրի վերաբերյալ շրջանառության մեջ մտցնելու մասին, որ Երևանն են անվանում ադրբեջանական, այսինքն՝ բավականին երկար տարիներ իրենց մշակած քաղաքականության մի մասն է։ Վերջին պաշտոնյաների այցից հետո իրանական կողմից բավականին բացասական արձագանք եղավ դրա համար, իսկ մզկիթը գտնվում է Իրանի կառավարության վերահսկողության տակ՝ իրանցի շիաական հոգևոր ներկայացուցչի հովանու ներքո։ Սա ավելի շուտ քաղաքական հետապնդում է Ադրբեջանի կողմից։ Եթե զուտ գիտականորեն նայենք, ապա որևէ փաստ գոյություն չունի մզկիթի՝ ադրբեջանական լինելու մասին»։