Ներքին 4 տարի առաջ - 14:17 04-07-2022

Ով կփոխարինի Էլինար Վարդանյանին ԱԺ-ում, եթե նա վայր դնի մանդատը

Ինչպես տեղեկացրել էինք, ԱԺ «Հայաստան» դաշինքի ընդդիմադիր պատգամավորները շարունակում են հրաժարվել իրենց զբաղեցրած պաշտոններից։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ հերթը դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանինն է, ով մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեց։ Եթե Վարդանյանը մանդատը վայրը դնի, ապա այն բաժին կհասնի խմբակցության ընտրացուցակի հաջորդ՝ 36-րդ համարի ներքո հանդես եկող Ռիմա Ղազարյանին՝ ըստ կանանց քվոտայի։

Ռիմա Ղազարյանը մասնագիտությամբ բժիշկ է։ Վանաձորում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում նա ներկայացրել է «Հայաստան» դաշինքի ծրագրի՝ առողջապահական խնդիրների լուծմանն ուղղված դրույթները։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի մեկ այլ պատգամավոր՝ Արթուր Ղազինյանը, այսօր հայտարարեց, որ մանդատը վայր է դրել, ինչի մասին մենք ավելի վաղ հայտնել էինք։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին