Ներքին 4 տարի առաջ - 11:50 04-07-2022

ԱՊՀ շրջանակներում տիեզերքի խաղաղ օգտագործման վերաբերյալ համաձայնագիրը կվավերացվի. Ավետ Պողոսյան

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանն է։

Պողոսյանի խոսքով՝ ԱՊՀ շրջանակներում տիեզերքի խաղաղ օգտագործման վերաբերյալ համաձայնագրը կնքվել է ՀՀ-ի, Բելոռուսի, Ղազախստանի, ՌԴ-ի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև, և այն պետք է վավերացվի։

«Մենք վեջինն ենք, որ պետք է վավերացնենք, համաձայնագիրը սահմանում է համագործակցության հետևյալ շրջանակները, հիմնարար և կիրառական հետազորտություններ են իրականացվելու։ Մենք երկու ենթակառուցվածք կունենանք տիեզերքում, այսինքն՝ մեկն արդեն ունենք, ևս երկուսը կունենանք ՀՀ տարածքում, դա ընդունիչ կայանի առկայությունն է, որը կապի մեջ է լինելու մեզ պատկանող արբանյակի հետ և դրա տվյալները փոխանցելու է մեր ենթակայության տակ գտնվող հիմնակին։ Դա նաև հնարավորություն է տալու անհրաժեշտության դեպքում կապ հաստատել այլ արբանյակների հետ»։

Հանձնաժողովի բոլոր հինգ անդամները կողմ քվեարկեցին նախագծին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով