Ներքին Խոսք 1 տարի առաջ - 09:31 19-08-2025

Վաշինգտոնյան համաձայնագիրը Հայաստանի վերջնական շրջափակման մասին է. Կարապետ Պողոսյան

Գյումրեցի հասարարակական գործիչ Կարապետ Պողոսյանի գրառումը


«Վաշինգտոնի համաձայնագիրը Հայաստանի տոտալ շրջափակման մասին էր՝ ապաշրջափակում անվանումով:

Ի դեպ, թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը 1993֊ին, և հայտարարել, որ կբացի միայն այն դեպքում, երբ հայկական զորքերը դուրս կբերվեն Արցախից, ցավոք վաղուց Արցախում ոչ հայկական զորք կա, ոչ էլ հայ։

Հայաստանի ապաշրջափակում չկա, հակառակը՝ Վաշինգտոնյան համաձայնագիրը Հայաստանի վերջնական շրջափակման մասին է։ Փաշինյանը երեկ, ինչպես միշտ ստում էր, տարածաշրջանում բացառապես ավելանում է մեկ ճանապարհ, բաքու֊Նախիջևան, ինչը հնարավորություն է տալու ազեռներին նոր ճանապարհ ունենալու, իսկ Հայաստանին ամենակարևոր՝ Իրան Հայաստան ճանապարհից զրկվելու։

«Թրամփի ուղի» կոչվող միջանցքի բացումը Հայաստանի համար կունենա նույն հետևանքը, ինչ հետևանք ունեցավ Արցախի համար Բերձոր֊Աղավնո֊Սուս բնակավայրերի հանձնումը։

Պատրաստվեք մեծ գաղթի»:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին