Արտաքին 4 տարի առաջ - 22:46 03-07-2022

Ռուս զինվորականները մտել են Լիսիչանսկ և շուտով վերահսկողության տակ կվերցնեն Լուգանսկի ամբողջ շրջանը. ISW

Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտն իր ամենօրյա զեկույցում գրում է Լիսիչանսկից ուկրաինացի զինվորականների հեռանալու մասին։

Ուկրաինական ուժերը, ամենայն հավանականությամբ, նահանջել են Լիսիչանսկից կանոնավոր կերպով, և քաղաքը հուլիսի 2-ին անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ:

Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները չեն հայտարարել զորքերի դուրսբերման մասին, բայց նաև չեն հայտնել Լիսիչանսկի շրջանում պաշտպանական մարտերի մասին, գրում են փորձագետները։

Ըստ ISW-ի՝ առաջիկա օրերին ռուսական ուժերը, ամենայն հավանականությամբ, վերահսկողության տակ կվերցնեն Լուգանսկի շրջանի մնացած մասը, այնուհետև կկենտրոնանան Սեվերսկում ուկրաինական դիրքերի վրա հարձակումների վրա՝ նախքան Սլավյանսկ և Բախմուտ թեքվելը: Ուկրաինական զորքերի դուրսբերումը Սեվերսկ թույլ կտա Ուկրաինային նվազեցնել ռազմական շրջափակման անմիջական վտանգը, կարծում են փորձագետները։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ