Ներքին 3 տարի առաջ - 13:36 02-07-2022

Եթե մեզ էլի ներարկել, որ անհնար է պայմանավորվել Ադրբեջանի հետ, միշտ մնալու ենք այս տեղապտույտի մեջ. Թորոսյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը, ըստ իս՝ իսկապես կորցրել է իր երբեմնի կենսունակությունը՝ նաև աշխարհաքաղաքական փոփոխություններով պայմանավորված։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները պարզապես չեն կարողանում խոսել ռուսաստանցի համանախագահի հետ՝ Ռուսաստանի կամ հակառակ կողմի չուզելու պատճառով։

Եվ ինձ համար մի փոքր տարօրինակ է այդ ֆորմատին անընդմեջ հղում կատարելը։ Դրանով մենք փաստացի երկխոսությունը մղում ենք փակուղի, ինչը մեր շահերից չի բխում։ Մենք հիմա չենք կարող մեզ այդպիսի շռայլություն թույլ տալ։ Մենք պետք է կարողանանք սպառնացող մարտահրավերներին դիմակայելու լուծումներ գտնել, ոչ թե հակառակը՝ այդ լուծումները հետաձգել»:

Թորոսյանն անդրադարձել է նաեւ խաղաղության խնդրին. «Որպես ազգ, ժողովուրդ և պետություն մեզ անվերջ ներարկել են, որ մենք չենք կարող և իրավունք էլ չունենք խաղաղության մեջ ապրելու մեր հարևանների հետ։ Թե՛ տարբեր օրակարգեր ունեցող ներքին ուժեր, թե՛ տարբեր պետություններ մեզ անվերջ ասել են՝ «դուք ինքնուրույն չեք կարող ձեր հարևանների հետ ձեր հարցերը լուծել, անպայման պիտի մենք ներկա լինենք»։

Կարծում եմ, որ մենք պետք է կոտրենք այդ կարծրատիպը և հասկանանք, որ կարող ենք քայլեր ձեռնարկել մեր հարևանների հետ խաղաղ ապրելու ուղղությամբ։ Մենք հիմա լրիվ հակառակ կարծրատիպով ենք ապրում, որ անհնար է ապրել թուրքի, ադրբեջանցու հետ։

Եթե այդ կարծրատիպը հավաքական կարողանանք կոտրել, կարող ենք նստել սեղանի շուրջ և կոմպրոմիսային լուծումներ գտնել։ Եթե չկարողացանք ու մեզ էլի շարունակեցին հավերժ ներարկել, որ անհնար է որևէ համակեցության նորմերի շուրջ պայմանավորվել մեր երկու հարևանների հետ՝ հատկապես Ադրբեջանի, ապա մենք միշտ մնալու ենք այս տեղապտույտի մեջ, որը մեզ միշտ նոր աղետներ է բերելու»:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»