Արտաքին 4 տարի առաջ - 18:18 20-10-2021

Թբիլիսիում քաղաքացիներին վիտամին C են ներարկել՝ գրիպի պատվաստանյութի փոխարեն

Թբիլիսիում, Գոգելիայի անվան կլինիկայում, քաղաքացիներին գրիպի դեմ պատվաստանյութի փոխարեն վիտամին C են ներարկել:

Տեղի բնակիչների խոսքերով, նրանք եկել են կլինիկա`գրիպի դեմ պատվաստվելու համար և վճարել են 75 լարի, իսկ երբ խնդրել են ցույց տալ պատվաստանյութի տուփը, բժշկական անձնակազմը մերժել է նրանց: Նրանց խոսքով՝ ներարկումներն արվել են նաև երեխաներին:

Քաղաքացիների խոսքով, երբ իրենք շարունակել են պնդել՝ ցույց տալ դեղի փաթեթը, կլինիկայի ներկայացուցիչները բացել են մի արկղ, որի մեջ միայն վիտամին C- ի ամպուլներ են հայտնաբերվել, պատվաստումների սենյակում նույնպես վիտամին C- ի օգտագործված ամպուլներ են հայտնաբերվել:

Քաղաքացիները ոստիկանություն են կանչել։ Պարզվել է, որ այս կլինիկան իրավունք չուներ պատվաստումներ իրականացնել տվյալ հաստատությունում: Բժիշկը նույնպես համապատասխան արտոնագիր չի ունեցել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը