Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:26 01-07-2022

Ազգային խայտառակություն հանդիսացող իշխանությունները ԱԺ նիստին «դարակազմիկ» որոշում ընդունեցին․ Հակոբյան

«Այսօր ազգային խայտառակություն հանդիսացող իշխանություններն իրենց համար կարևոր օրակարգով արտահերթ նիստ էին հրավիրել ԱԺ-ում, որտեղ, նրանց ընկալմամբ, դարակազմիկ որոշում են ընդունել՝ ինձ ու Իշխան Սաղաթելյանին ազատել պաշտոններից»։ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների պաշտոնազրկման գործընթացին անդրադարձավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Վահե Հակոբյանը։

«Այն, թե այս իշխանություններն ինչ են իրենցից ներկայացնում, բոլորս գիտենք։ Թե ինչ է կատարվում այսօր Բերձորում ու Լաչինի միջանցքում ու նրանց մոտեցումը այդ պրոցեսներին, դրա ևս մեկ ապացույցն է։ Դրա համեմատ՝ իրենց այսօրվա որոշումը ի՞նչ է որ։ Անկեղծ լինենք․ ի՞նչ է այդ որոշումը մեզ համար, այն ժողովրդի համար, որն այսօր հավաքվում է այս հրապարակում։ Ով չի եկել այսօր հրապարակ, բայց մտահոգ է՝ ոնց են մեր հայրենիքը մաս-մաս տալիս»,- ասաց Վահե Հակոբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի