Արևմուտքը մեզ մղում է Բելառուսի հետ «միավորման գործընթացների». Պուտին
copy image url

Արևմուտքը մեզ մղում է Բելառուսի հետ «միավորման գործընթացների». Պուտին

Արտաքին 2 տարի առաջ - 17:08 01-07-2022
«Այսպես կոչված, «կոլեկտիվ Արևմուտքի» կողմից աննախադեպ քաղաքական և պատժամիջոցային ճնշումը մղում է մեզ արագացնելու միավորման գործընթացները»,- ասել է Վլադիմիր Պուտինը Գրոդնոյում ընթացող Ռուսաստանի և Բելառուսի տարածաշրջանների ֆորումում։

Պուտինը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ արագացման մասին է խոսքը, սակայն պարզաբանել է, որ «Սանկտ Պետերբուրգում Ալեքսանդր Գրիգորևիչի (Լուկաշենկո) հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ մենք մանրամասն քննարկել ենք այդ հարցը, այդ թվում՝ պայմանավորվել ենք արտաքին շուկա բելառուսական ապրանքների արտահանման համար օգտագործել Բալթիկայում ռուսական նավահանգստային տերմինալի փոխադրման հնարավորությունները»։

Արևմուտքի երկրները պատժամիջոցներ են սահմանել Բելառուսի դեմ, ինչը զգալիորեն սահմանափակում է այդ երկրից արտահանման հնարավորությունները դեռևս նախորդ երկու տարիներին։ Դա տեղի ունեցավ Բելառուսի նախագահական ընտրություններից հետո, որոնք Արևմուտքը կեղծված համարեց։ Միջազգային հանրությունը նույնպես սուր քննադատության է ենթարկել Լուկաշենկոյին՝ քվեարկությանը հաջորդած զանգվածային բողոքի ակցիաները կոշտ կերպով ճնշելու համար:

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո Մոսկվայի դեմ սահմանվեցին էլ ավելի կոշտ և մասշտաբային պատժամիջոցներ։

Ամենից շատ դիտված