copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:12 30-06-2022

Եթե Հայաստանի վարչապետը չլինի Փաշինյանը, մենք հնարավորություն ունենք փրկելու այս աղետը․ Ղազարյան

Այժմ տեղի է ունենում քննարկում՝ «Բերձորի հանձնում և պատերազմ» թեմայով։ Բանախոսներն են՝ Էդգար Ղազարյան, Տիգրան Աբրահամյան, Աննա Կարապետյան, Գեղամ Ստեփանյան։

Բանախոսներից առաջինը ելույթ ունեցավ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, ով Բերձորից ժամեր առաջ էր վերադարձել․ «Որտեղի՞ց սրվեց այս խնդիրը՝ Բերձորը թշնամուն հանձնելու։ Այս խնդրի մասին մենք իմացանք հասարակական նախաձեռնություններից և լրագրողական արձագանքից։ Այսինքն՝ ոչ մի պաշտոնական գործընթաց չի հանդիսացել մեր առաջնային տեղեկատվության աղբյուրը, չի ասել, որ Արցախը Հայաստանին կապող միակ հուսալի կապը վտանգված է։

Հետո սկսում են պաշտոնական բացատրությունները, որոնք հղում են անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, դե դա արդեն իսկ նախատեսված էր։ Բայց այդ փաստաթղթում գրված է, որ եթե կողմերից մեկը չի համաձայնում, ոչ միայն ճանապարհը, այլ նաև նախագիծը չի ընդունվում։ Հիմա եթե նախագիծը կա, և ճանապարհը կառուցում են, նշանակում է, որ կողմերը տվել են համաձայնություն։ Այս պահի դրությամբ գոյություն չունի մի փաստաթուղթ, որտեղ դրված լինի Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ստորագրությունը, որը կհամարվի համաձայնություն՝ ճանապարհի նախագծի և դրա կառուցման վերաբերյալ։

Այսինքն՝ մենք հերթական անգամ գործ ունենք, այսպես կոչված, բանավոր պայմանավորվածությունների հետ, որոնք չունեն ոչ մի իրավական ձևակերպում։ Եթե Հայաստանի վարչապետը չլինի Նիկոլ Փաշինյանը, գոնե այսօր կամ երկուշաբթի լսի կնոջ հուշերը Նիցցայից և երկուշաբթի հրաժարական տա, մենք այդ ժամանակ հնարավորություն ունենք փրկելու այս աղետը»,- ասաց Ղազարյանը։

Ամենից շատ դիտված