Արտաքին 4 տարի առաջ - 22:47 29-06-2022

Ռուսաստանի հետ հարաբերությունները սառը պատերազմի մակարդակի վրա են. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մադրիդում կայացած գագաթնաժողովում հայտարարել է, որ մինչև տարեվերջ բարձր մարտական պատրաստականություն ունեցող ՆԱՏՕ-ի զորքերի թիվը ծրագրվում է հասցնել 300 հազարի։

Այդ ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի մաս կազմող երկրները «հատկացնեն խոստացված ուժերը», ընդգծել է գլխավոր քարտուղարը, սակայն չի հստակեցրել, թե ինչպիսի խոստումներ են տրվել և որ երկրների կողմից։

Հարցին, թե չի կարծում է, որ աշխարհը թևակոխում է նոր սառը պատերազմի դարաշրջան, Ստոլտենբերգը հիշեցրել է, որ «Ռուսաստանը հրավեր է ստացել մասնակցելու բազմաթիվ միջոցառումների, իսկ դեռ 2010 թվականին նա համարվում էր ՆԱՏՕ-ի ռազմավարական գործընկերը»։

«ՆԱՏՕ-ի հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են ամենացածր կետում Սառը պատերազմից ի վեր»,- խոստովանել է գլխավոր քարտուղարը՝ ընդգծելով, որ «դրա համար պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը»:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
17:10 Ավտովթար՝ Երևանում. Նուբարաշենում բախվել են «Lexus»-ն ու «Kia Forte»-ն. կա վիրավոր
09:07 Սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն և թաց ձյուն
13:35 Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները