Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 21:53 29-06-2022

Աշոտ Փաշինյան․ սուպերհերոսից մինչև բանվոր

Ընդհանրապես, հայկական ընտանիքներում միշտ էլ տղա երեխաները արտոնություններ ունեն, հատկապես երբ ընտանիքի միակ տղա ժառանգն են. նրանց երես են տալիս, միշտ լավ պատառը նրանց է հասնում, միշտ բոլորի ուշադրության կենտրոնում են ու ընտանիքի, նրանց բարեկամների սիրելին: Փաշինյանների ընտանիքում կարծես հակառակն է․ ընդամենը 22-ամյա Աշոտը վերջին 4 տարում ինչ դեր ասես, որ չստանձնեց, ինչ օր ասես, որ չքաշեց:

Աշոտը նախ անկախ Հայաստանի առաջին «արքայորդին» էր, որ գնաց ու բանակում ծառայեց: Աշոտի ծառայությունը հանրությանը ներկայացվեց որպես չտեսնված ու չլսված մի իրադարձություն: Նիկոլ Փաշինյանը նախ դա թանկով ծախեց ժողովրդի վրա` ներկայացնելով որպես իր անսպառ հայրենասիրության, «հեղափոխական» արժեքներին, բոլորի հավասարության սկզբունքներին իր նվիրվածության ապացույց: Բանակ զորակոչվելուց հետո Աշոտի մասին հանրությունը մի պահ մոռացավ, Աշոտն էլ երևի մի փոքր հանգստացավ իր մասին խոսակցություններից: Այդ ընթացքում միայն մի քանի անգամ Աշոտի անունը մամուլում հայտնվեց, երբ նրան տեսել էին Ստեփանակերտում զբոսնելիս, և երբ մամուլում գրվեց, որ Զորի Բալայանի թոռան հետ կռիվ է արել, քանի որ զինվորներին փորձել է արգելել տնից ծանրոցներ ուզել, այսինքն` մի հեղափոխություն էլ ինքն է ուզել անել բանակում:

Աշոտի անունը կրկին Փաշինյանի ու թիմակիցների պատճառով մամուլում սկսեց հայտնվել 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ «իմքայլական» պատգամավորներն, իրար հերթ չտալով, Ֆեյսբուքում էպոսներ էին հյուսում Աշոտի քաջագործությունների մասին, թե իբր դիրքից բոլորը փախել են, միայն Աշոտն է մինչև վերջ կանգուն մնացել: Նույնիսկ ֆեյսբուքյան իշխանական առանձին խմբերում քննարկման էին դրել Աշոտին ազգային հերոսի կոչում շնորհելու հարցը:



Բանակից վերդառնալուց հետո Աշոտ Փաշինյանի սուպերհերոս լինելու մասին քննարկումներն իրենց տեղը զիջեցին տեխնոերաժշտության ներքո նրա պարի, որը շատերի կողմից «դիվական» էր որակվում, և նրա հագուկապին վերաբերող թեմաներին: Աշոտի սուպերհերոս կերպարին փոխարինելու եկավ ժամանակի «ոսկե երիտասարդի» կերպարը: Բայց չէ՞ որ բանակից եկած տղան պետք է ինչ-որ բանով զբաղվի..., այստեղ կրկին Աշոտ Փաշինյանի կյանքը վերածվեց «Թրումանի շոուի», երբ նրա կյանքը դարձավ հոր փիառ արշավի մի բաղադրիչը: Աշոտին սարքեցին գարեջրավաճառ, մինչդեռ նա կարող էր, օրինակ, մեկ այլ, հանրության հետ անմիջական շփում չպահանջող աշխատանքով զբաղվել, իր հոր հասցեին էլ վիրավորական արտահայտություններ լսելու տհաճությունից ազատվել, բայց չէ. նա հենց պիտի գարեջրավաճառ աշխատեր, որպեսզի մարդիկ ասեին` «Այ, տեսե՛ք, վարչապետի որդի է, բայց գարեջուր է վաճառում, ի՜նչ դեմոկրատ մարդ է մեր Նիկոլը»:

Աշոտի զոհաբերությունը շարունակվեց, երբ հայրը հրապարակավ հայտարարեց, թե պատրաստ է որդուն՝ որպես գերի, Բաքու ուղարկել` հայ ռազմագերիների ազատության փոխարեն: Աշոտը սուպերհերոսից դարձավ «մարտիրոս», Նիկոլ Փաշինյանն էլ` Աբրահամ, որ պատրաստ էր զոհել իր որդի Իսահակին:

Վերջերս էլ իր հարազատ եղբոր` 4 ընկերության տնօրեն լինելը արդարացնելու համար խեղճ Աշոտին բանվոր սարքեց, թե նա կավագործի օգնական է, սովորական բանվոր: Ի դեպ, Փաշինյանը որդուն կարող էր հենց միայն «կավագործի օգնական» կամ «արհեստավոր» անվանել, բայց նա օգտագործեց հենց «բանվոր» բառը` որպես դասակարգի ներկայացուցիչ: Այսպիսով՝ Աշոտը մինչև վերջ դիրքը չլքող սուպերհերոսից դարձավ սովորական բանվոր: Հաջորդիվ որպես ի՞նչ է հասարակությանը ներկայացվելու Աշոտը, թերևս կախված է պահի թելադրանքից, բայց ի՞նչ պլաններ ու երազանքներ ունի նա, ինչ մասնագետ է ուզում դառնալ, ինչո՞վ է ուզում զբաղվել...: Սիրելի‘ Աշոտ, եթե քեզ գերի են վերցրել, նշան տուր:

Ամենից շատ դիտված

19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
23:17 Հայերին աջակցած սենատոր Էլ-Սայեդը Թրամփի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել
23:58 Վենսը հեռավորություն է պահում Թրամփի ոչ ժողովրդական որոշումներից
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում