Ավելին 4 տարի առաջ - 21:38 28-06-2022

Գերմանիայում համակենտրոնացման ճամբարի 101-ամյա նախկին պահակը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Գերմանիայում դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել 101-ամյա Յոզեֆ Շյուտցին։ Բրանդենբուրգի դատարանը նրան մեղավոր է ճանաչել սպանություններին մեղսակցության մեջ, որոնք տեղի են ունեցել 1942-1945 թվականներին, երբ 21-ամյա Շյուցն աշխատում էր Օրանիենբուրգի Զաքսենհաուզեն համակենտրոնացման ճամբարում որպես պահակ։

DW-ի փոխանցմամբ՝ Շյուտցը դարձել է ամենատարեց մարդը, որը դատարանի առջև է կանգնել Հոլոքոստի ժամանակ կատարած հանցագործությունների համար և մեղավոր է ճանաչվել։

Դատախազությունը Շյուտցին մեղադրել է ճամբարի ավելի քան երեքուկես հազար գերիների սպանության, խորհրդային ռազմագերիների գնդակահարության և թունավոր գազով գերիների սպանության մեջ իր մասնակցությունն ունենալու համար։ Դատախազության տվյալներով՝ Շյուտցը մահապատիժներին մասնակցել է «գիտակցաբար և ինքնակամ»։

2021 թվականի ձմռանը սկսված դատավարության ողջ ընթացքում ամբաստանյալը հերքում էր իր մեղքը և հայտարարում, որ տեղյակ չէ ճամբարի տարածքում տեղի ունեցած սպանությունների մասին։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ