Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 20:52 05-11-2021

Մակրոնի նախկին օգնականը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի նախկին աշխատակից Ալեքսանդր Բենալլան դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, որից երկուսը՝ պայմանական։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Բենալլան դատապարտվել է 2018 թվականի մայիսին Փարիզում տեղի ունեցած ցույցի ժամանակ ուժի կիրառման գործով։ Այն ժամանակ ֆրանսիական լրատվամիջոցները հրապարակել էին տեսանյութ, որում նա նախ կոպիտ էր վերաբերվում մի աղջկա հետ, իսկ հետո դանակի մի քանի հարված էր հասցնում մի երիտասարդի ու արագ հեռանում։

Դրանից հետո նախագահի աշխատակազմի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել՝ բռնության և հանրային ծառայության իրականացմանը միջամտելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսանդր Բենալլան, ով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականն է, ծեծի է ենթարկել Փարիզում մայիսմեկյան ցույցի մի մասնակցի։

Միջադեպից հետո նա երկու շաբաթով հեռացվել է աշխատանքից, իսկ այժմ զբաղվում է Ելիսեյան պալատի կողմից անցկացվող միջոցառումների անվտանգության ապահովմամբ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել