Ներքին 4 տարի առաջ - 18:21 28-06-2022

Արդեն այնպիսի բացառիկ հանցագործություններ են արվել, որ նորերը զուտ հավելում են․ Արսեն Ջուլֆալակյան

Հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ՔՊ-ական նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քանի որ պատասխանատու հանրային մարդու համար բարդ է տևական ժամանակ մերժել լրագրողների հարցազրույցի հրավերները (հատկապես, երբ շատերի հետ ձևավորվել են դրական գործընկերային հարաբերություններ), ստիպված եմ հանդես գալ հայտարարությամբ:

Հարգելի՛ լրագրողներ, հարգելի՛ հայրենակիցներ

երկիրը ղեկավարող քաղաքական ուժի վերաբերյալ կարծիքս բացարձակ չի փոխվել (դասական քաղաքական գործիչ չեմ): Այն պետականակործան է, աղետաբեր, դավաճանական...

Փաստարկված այդ ամենի մասին խոսել եմ բազմաթիվ հարցազրույցների ընթացքում շուրջ 2 տարի(11.09.20-ից սկսած): Ապացույցներն այնքան շատ են, որ չտեսնել դրանք ուղղակի անհնար է (եթե իհարկե չունես անձնական շահ, կամ անմեղսունակ չես):

Այժմ այլևս իմաստ չեմ տեսնում նոր հարցազրույցների, քանզի արդեն այնպիսի բացառիկ(!) հանցագործություններ են արվել, որ նորերը զուտ հավելում են:

Ակնհայտ է մեկ բան. մեր հանրության լայն շերտերի համար ընդունելի է նման անողնաշար, անհայրենիք, պետական շահը չպաշտպանող քաղաքական ուժը: Իսկ փոքրամասնությունն էլ պատրաստ չէ դեռևս գնալ կատեգորիկ քայլերի:

Ուստի ժամանակ ծախսելու, խոսելու, բացատրելու անհրաժեշտություն ուղղակի չեմ տեսնում:

«Չես կարող հիվանդին բուժել, եթե վերջինս չի ուզում հետևել ցուցումներին. ուզում ես եղիր աշխարհի ամենաուժեղ բժիշկը»: Պարտադրելու հնարավորություն էլ փաստորեն չկա:

Ակնկալում եմ ըմբռնումով մոտենալ լռությանս: Այլևս տևական ժամանակ ոչ մի հարցազրույց չեմ տալու, զբաղվելու եմ միջազգային սպորտային կառույցներում իմ սիրելի աշխատանքով:

Աստված մեզ պահապան»։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին