Մամուլ 4 տարի առաջ - 08:08 28-06-2022

Ամուլսարը կշահագործվի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է «Ընդերքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը։ Աղմկահարույց նախագծի դեմ ամիսներ շարունակ պայքարում էին բնապահպանական ՀԿ-ները՝ համարելով, որ «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ կատարելու նպատակն Ամուլսարի շահագործումն է։ Մայիսի 30-ին էլ դիմել էին նախագահին՝ խնդրելով չստորագրել այն։ Սակայն Նիկոլ Փաշինյանի մոտ նախագահ աշխատող Խաչատուրյանը, փաստորեն, հարկ չհամարեց օգտվել սահմանադրական լիազորություններից՝ նախագիծն ուղարկել ՍԴ կամ չստորագրել՝ թողնելով, որ այն իրավունքի ուժով կյանքի կոչվի։ Բանն այն է, որ օրենսգրքում ներդրվել է նոր հոդված՝ 55.1, որը սահմանում է օգտակար հանածոյի արդյունահանման ժամկետի երկարաձգումն անհաղթահարելի ուժի հիմքով:
Ըստ այդմ՝ անհաղթահարելի են համարվում գործադուլները, տնտեսվարողից անկախ պատճառներով ծառայությունների ընդհատումները` էլեկտրամատակարարման, ջրամատակարարման եւ այլ դեպքերը, հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաեւ պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, անկարգությունները, ապստամբությունը եւ այլն։ Նախագծի անցումային դրույթներով էլ նորմը հետադարձ ուժ է ստանում եւ տարածվում է 4 տարի առաջ անհաղթահարելի ուժի հիմքով խնդիրներ ունեցած ընդերքօգտագործողների վրա:
Հիշեցնենք․ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը դադարեցվել էր 2018-ին, երբ Ջերմուկի բնակչությունն ակտիվիստների հետ միասին փակել էր հանք տանող ճանապարհը եւ թույլ չէր տալիս աշխատողներին տեղում հանքարդյունահանման գործողություններ իրականացնել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ