Ուղիղ եթեր

Մենք մանրամասն ներկայացրել ենք, թե ինչումն է կայանում գլխավոր դատախազի անգործությունը․ փաստաբան

Ներքին 2 տարի առաջ - 14:28 27-06-2022
Զոհված զինծառայողների հարազատները և ծնողները այսօր կրկին դատարանում են։ Նրանք մասնակցում են Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրգործ հարուցելու պահանջով բողոքի քննությանը։

«Ես այն կարծիքին չեմ, որ Դուք լավ չեք տիրապետում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներին, ավելի քան համոզված եմ, որ Դուք այն գերազանց գիտեք, բայց նպատակային Դուք երկու նորմ վկայակոչեցիք, բայց չվկայակոչեցիք այն, որ կողմերը կարող են պահանջով հանդես գալ՝ առանց սահմանաափկման»,- նիստի ընթացքում ասաց փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

«Մենք մեր բողոքում մանրամասն, փաստարկված ներկայացրել ենք, թե ինչ է անգործությունը, և ինչպես է դրսևորվել այդ անգործությունը»,- ասաց պաշտպանը։

Անդրադառնալով իրավունքների խախտմանը՝ Հակոբ Մարտիրոսյանը ասաց. «Եթե հանցագործության առիթը և հիմքերը առկա են, պարտավոր է քրեական գործ հարուցվել։ Թե՛ Առաջին ատյանի դատարանում, թե՛ Վերաքննիչ դատարանում մենք մանրամասն ներկայացրել ենք, թե ինչումն է կայանում գլխավոր դատախազի անգործությունը»։

Ամենից շատ դիտված

12:30 Ինքնությունը ճշտվել է․ ո՞վ է զանգել Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել
13:15 Մահաբեր «ռազբորկա»՝ մեքենայից ջուր շփելու պատճառով․ մանրամասներ՝ Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանությունից 
23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
13:50 Մկնդեղ ու սնդիկ են տվել․ Թուրքիայի արտգործնախարարի դեմ մահափորձ է կատարվել
22:59 Կարող է որոշում կայացվել 1-ին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում
18:00 Ավելի լավ ա էշի կարոտեմ, քան Աննային ու Նիկոլին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի