Ներքին 4 տարի առաջ - 19:32 25-06-2022

Ջավախքում՝ Ղազարյանների ընտանիքում, 14–րդ երեխան է ծնվել

Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղի Ղազարյանների ընտանիքում ծնվել է 14-րդ երեխան։ Ինչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին հայտնում է jnews.ge-ն։

Ծննդաբերությունը տեղի է ունեցել հունիսի 21-ին Ախալքալաքում: Նորածին տղայի քաշը 2 կգ 600 գրամ է, հասակը 48 սմ, անունը՝ Դանիել։ Նրա մայրը՝ 43-ամյա Վարդուհի Ղազարյանը, իրեն հիանալի է զգում և ասում է, որ դեմ չէ նորից ծննդաբերել։ Կինն ամուսնացած է 19 տարեկանից։

Ղազարյանների ընտանիքն ապրում է Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում, աշխատում սեփական հողամասում, զբաղվում անասնապահությամբ։

Զույգն ունի 8 որդի և 6 դուստր։ Նրանցից 4-ն արդեն ուսանող են, մյուսները՝ դպրոցական և նախադպրոցական տարիքի։ Ծնողները պատմում են, որ մեծ երեխաները ոչ միայն սովորում են, այլև աշխատում, և արդեն կարող են ապահովել իրենց ապրուստը, ընտանիքը երբեմն օգնում է նրանց սննդի հարցում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը