Արտաքին 4 տարի առաջ - 19:51 12-11-2021

Վրաստանի և Թուրքիայի միջև համատեղ զորավարժություններ են սկսվել Ջավախքում

Վրաստանի և Թուրքիայի սահմանապահները համատեղ վարժանքներ են անցկացրել Ջավախքի շրջանի «Վալե» սահմանային հատվածի տարածքում։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին հաղորդագրություն է հրապարակել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։

«Վալե»-ն Վրաստանի և Թուրքիայի միջև անցակետերից մեկն է։ Զորավարժություններին մասնակցել են Վրաստանի սահմանային ոստիկանության Ախալցխայի վարչության և Թուրքիայի զինված ուժերի 25-րդ բրիգադի մարտավարական խմբերը։

Նշվում է, որ վարժանքների նպատակն է բարձրացնել երկու երկրների միջև սահմանների անվտանգությունը։

Սցենարով երկու իրավիճակ էր նախատեսված՝ անօրինական միգրանտների կալանավորում և պետական ​​սահմանով խոշոր եղջերավոր անասունների ապօրինի տեղափոխման կանխում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը