Էդգար Փարվանյանի եղբայրը եղել է դեպքի վայրում՝ գազի կալոնկայում․ սպանվածի հորեղբայր

Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:16 25-06-2022
Ապարանում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են պարզել միջադեպի մասնակիցներին և պատժել:

Միջադեպի ժամանակ զոհվածներից մեկի՝ Համիկ Միքայելյանի հորեղբայրը ասաց, որ միջադեպին շատ քաղաքականացված մարդիկ են մասնակից դարձել, դրա համար էլ միջադեպը քաղաքականացվում է։ «Օրինակ՝ մարզպետի տեղակալի հորեղբոր երեխաները, հորաքրոջ երեխաները, դեպուտատի եղբայրը, դրա համար էլ ասում են՝ քաղաքական է։ Բայց մենք այդպես չենք մտածում։ Իհարկե, իրենք՝ որպես պաշոնյաններ, կարող էին կանխել, բայց չեն արել»։

Լրագրողի այն շեշտադրմանը, թե նրանք ասում են, թե ո՛չ իրենք և ո՛չ էլ իրենց հարազատներ չեն եղել այստեղ, պատասխանեց․ «Ո՛չ, այստեղ են եղել, Էդգար Փարվանյանի եղբայրը եղել է դեպքի բայրում՝ գազի կալոնկայում։ Այդքան մարդ է եղել այնտեղ, անգամ տուժածներից մեկը, որ վկայություն է տվել, գրել է, որ իրենք մասնակից են եղել և եղել են գազի կալոնկայում։ Այս բարձրաստիճան պաշտոնյանները կարող էին, չէ՞, իրենց հարազատների արարքը կանխել, որ այսպիսի բան չլիներ։ Միջադեպի զոհվածներից մեկը իմ եղբոր որդին է, հիմա եթե մենք իմանայինք, կասեինք՝ Համիկ ջան, այդ քայլին չեն գնում, ոչ մի սպանություն, ոչ մի կռիվ, իրենք մեզ կլսեին՝ որպես մեծ հորեղբայր, բայց եթե իրենց հորեղբայրները, հարազատները ասեին՝ նման քայլի չգնաք, կկանխվեր, նշանակում է՝ չեն ասել, որ շարունակվել է, 3 օր է եղել այդ վեճը։ Պատկերացնո՞ւմ եք՝ ոստիկանությունը ոչ մի անգամ չի խառնվել, հիմա եթե մի վեճ է լինում, փողոցում ման եկող ոստիկանները կարող են զանգել բաժին, ասել՝ նման դեպք կա, կարող են գալ, կանխել, չէ՞։ Ընդ որում, մրջադեպը սկսել է պարեկային ծառայության պետի հետ։ Ոստիակնությունը Ապարանում էլ ինչի՞ն է պետք»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:00 Գորտերն ու շերեփուկները ջրի մեջ վխտում են. Կաթնաղբյուրի բնակիչ
11:54 600 ուսանողի տեղ չկար. ՇՊՀ-ում կարմիր ու կապույտ դիպլոմով շրջանավարտների միջև ջոկողություն են դնում
09:09 Հող չկա․ կաթողիկոսափոխության արշավը փակուղի է մտնում
12:07 ՀՅԴ-ականներն Էրդողանի պատվերով են ձերբակալվում. Փաշինյանը նրա միջոցով է ուզում իշխանությունը պահել
20:00 Հայ դավաճաններ. Խաչիկ Մուղդուսիի պատիժը՝ իր իսկ ղեկավարների կողմից
20:30 Դաժան մոտեցում է․ Աստված տա՝ ինչ-որ մեկն էլ իր հղի կնոջ նկատմամբ տենց վարվի․ հարցում
17:17 ՔԱԿ-ը պարզաբանում է, թե ինչու են ադրբեջանական ինքնաթիռները թռչում Սյունիքի վրայով
14:52 Ուկրաինան hարվածել է «Բելգորոդ Արենա» մարզահամալիրին, որտեղ պարապմունքներ էին անցկացվում
22:00 3 անշարժ գույք, 2 մեքենա, 24.4 մլն կանխիկ, 20 հազար դոլար նվիրատվություն, 29 մլն եկամուտ. Նարեկ Մկրտչյանի և ծնողների ունեցվածքը
18:00 Որն է կյանքի իմաստը, մահից հետո կյանք կա՞. Թեթև զրույց