copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:34 25-06-2022

Սպանվածների հարազատները քայլերթով գնացին դեպի Էդգար Փարվանյանի տուն

Ապարանում մոտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած արյունալի միջադեպից զոհվածների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք պահանջում են պարզել միջադեպի մասնակիցներին և պատժել:

Միջադեպի ժամանակ սպանվածների և վիրավորների հարազատները Ապարանի Կենտրոնական հրապարակում ակցիաներ իրականացելուց հետո շարժվեցին դեպի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի տուն, որի հարևանությամբ բնակվում է նաև Ռոման Փարվանյանը, ով հարազատների ներկայացմամբ համարվում է այս միջադեպի կազմակերպիչը։

Հարազատները, մոտենալով նրանց տներին, ասացին, որ չեն պատրաաստվում որևէ գործողություն իրականացնել այնտեղ, պարզապես այս քայլով ուզում են ասել, որ նրանք պետք է հեռանան Ապարանից։